ՄՔԴ-ին միանալով՝ Հայաստանը պատերազմական որևէ հանցագործին հանձնելու պարտավորություն է ստանձնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանը ուզում է համագործակցել Արևմուտքի հետ․ Հռոմի ստատուտի վավերացումը նաև անվտանգային խնդիրներ է լուծում․ «Պատերազմական հանցագործությունները իրավական հետևանքներ են ունենալու․ ՄՔԴ-ն գնալու է Ադրբեջանի հետևից: Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ ՄՔԴ-ին միանալով Հայաստանը հսկայական լծակ է ձեռք բերում:
Բաբաջանյանը կասկած չունի, որ ՌԴ-ն անհագ ցանկությամբ փորձել է ճնշել նաև ՍԴ-ին, բայց ՍԴ-ն գտնվեց իր բարձրության վրա․ «Իշխող մեծամասնությունը պարտավոր է Հայաստանի անվտանգության կարիքները մտքում ունենալով՝ վավերացնել Հոռմի ստատուտը»: