Monday, 05 06 2023
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Ադրբեջանի ՄԻՊ-ը կալանավայրում տեսակցել է ձերբակալված հայ զինծառայողներին
Փաշինյանը կմեկնի Սոչի
20:20
Մոլդովան և Ուկրաինան Դնեստրի վրայով համատեղ կամուրջ կկառուցեն
20:10
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել կենտրոնակայանը Բրյուսելում
Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել
19:30
Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները
Գայանե Հակոբյանը չպետք է մնա կալանքի տակ. պաշտպան
19:20
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը
Էրդողանը փոխում է կառավարությունը․ ինչ սպասել թուրքական նոր կաբինետից
19:10
Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար
Հայաստանին փրկում է ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքը
Ամփոփելով հետմիջօրեն Վոլոդյա Մուշեղյանի և Սագօ Արեանի հետ
18:50
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 5, 2023
«Հաղթանակ» զբոսայգում կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել
18:45
Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
Ոստիկաննների՝ «տղայական» ռազբորկայի մեջ մտնելը տոտալ անպատժելիության հետևանք է
18:30
Ուլյանովսկում և Սամարայում սիդրով թունավորման զոհերի թիվը հասել է 11-ի
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
18:15
Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP
Պետք է հստակեցվի՝ ինչ ձևաչափով է լինելու Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հանրության ամենօրյա ներքին պատվազրկման հետևանքը

Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ թեմաների։ Ներկայացնում ենք հարցազրույցը։

– Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը 2020 թվականին Ադրբեջանի Հետ Հակամարտությունից Հետո։

– 2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է Իսպանիայի կողմից՝ Պատգամավորների Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարությամբ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքն անհնարին դարձնեն։ Դեկտեմբերից ի վեր որոշ կեղծ էկոակտիվիստներ արգելափակել են Ղարաբաղը, սակայն նրանք իրականում Ադրբեջանի անվտանգության ծառայության գործակալներ են։

– Ինչպե՞ս սկսվեց շրջափակումը։

– Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակել են այս «էկոակտիվիստները»։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկվեր ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորեր ազատ տեղաշարժը դրանով։ Այդ պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և մեր վարչապետը։

– Ո՞րոնք են այդ ենթադրյալ էկոակտիվիստների փաստարկները։

– Որ Լեռնային Ղարաբաղի [ոսկու կամ պղնձի, ի թիվս այլոց] հանքերը չպետք է շահագործվեն, որովհետև դրանք աղտոտում են բնական միջավայրը, ռեսուրսները սպառվում են… Մի օր էլ կասեն՝ չի կարելի մշակել հողը կամ խանութներ բացել։ Ընդհանրապես ԼՂ-ի հայերի կյանքն անհնարին է դարձնում, սա շատ հստակ էթնիկ զտում է։

– Իսկ Հայաստանի կառավարությունը կասկածո՞ւմ է, որ էկոակտիվիստները կեղծ են։

– Ոչ թե կասկածում է, այլ կան բաց աղբյուրներում ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ էկոակտիվիստներից ոմանք, օրինակ, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ են: Գոյություն ունեն FreedomHouse-ի նման կազմակերպություններ, որոնք գնահատում են Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը և ապացուցում, որ, ի տարբերություն Արևմուտքում գործող քաղաքացիական կազմակերպությունների, Ադրբեջանում այդպիսիք չկան։ Ուստի շատ դժվար է հավատալ, որ նրանք էկոակտիվիստներ են, հատկապես, երբ մորթե մուշտակներ են կրում։

– Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի վիճակը՝ ավելի քան մեկ ամիս գրեթե պաշար չունենալուց հետո։

– Այժմ կիրառվում է գնումների կտրոնային համակարգ, որպեսզի կարողանան սննդից օգտվել: Մարդիկ տառապում են։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այսօր բաժանված են. Հայաստան էին գնացել Սուրբ Ծննդյան տոների առթիվ իրենց hարազատներին այցելելու կամ մանկական Եվրատեսիլը դիտելու և այժմ չեն կարողանում վերադառնալ, քանի որ միջանցքը փակ է։ Գազը, լույսը, ջուրն էլ են կտրել…Ամենօրյա սարսափ է լեռնային շատ ցուրտ վայրում։ Նրանք ահաբեկել են նույնիսկ երեխաներին։ Հունվարի 17-ին ադրբեջանցի զինվորները «Ադրբեջա՛ն» գոռալով ներխուժել են 13-ամյա երեխաներով լի ավտոբուս, տեսանկարահանել բոլորին, վախեցրել։ Պատկերացրեք, թե ինչ տեսակի կազմակերպություններ կարող են իրականացնել սա։ Էթնիկ զտում է՝ հիմա ավելի մեղմ, երևի մի ուրիշ ժամանակ ավելի թեժ լինի։

– Ի՞նչ է տեղի ունեցել 2021 թվականին։

– Հրադադարի մասին հայտարարության մեջ ասվում է, որ զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում էին, և հետևաբար գերիներ այլևս չպիտի լինեին։ Մինչդեռ, 2021 թվականին գերեվարել են 70 հոգու, տարել Ադրբեջան։ Մենք ազատեցինք բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ նրանք ազատեցին միայն մի մասին՝ մյուսների հայրենադարձման հարցը դարձնելով քաղաքական շահարկումների և ճնշում գործադրելու առարկա:

– Անցյալ տարի նույնպես մարտեր եղան։

– Փարուխ գյուղը գրավեցին՝ խախտելով զորքերը չտեղաշարժելու մասին պայմանավորվածությունը։ Բացի այդ, ձմռանը գազի մատակարարումը դադարեցրեցին, դիպուկահարները կրակում են հողագործությամբ զբաղվող տրակտորների վրա, որ բնակչությունը միշտ վտանգ զգա, գիշերները շատ հզոր լուսարձակներ են գցում տների մեջ… Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը անցյալի շարունակությունն է։

– Ուկրաինայի պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոռացությա՞ն է մատնվել:

– Այո, բայց մարդիկ արթնանում են Ուկրաինայի պատերազմի շնորհիվ. ցանկանում են կանխել հակամարտությունները: Բոլոր կոնֆլիկտներն ունեն տաք ու սառը փուլեր, և սառը պահերին պետք է գործել:

– Կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դառնալ 2023 թվականի կոնֆլիկտներից մեկը:

– Զինադադարի ստորագրումից ի վեր կա այդ հավանականությունը, բայց պատերազմ մղելու մեջ միակ շահագրգռված երկիրն Ադրբեջանն է, քանի որ հասկացել է, որ բոլորը զբաղված են այլ հարցերով, հարմար ժամանակ է Հայաստանի վրա հարձակվելու համար։ Օրինակ, ստեղծել է մեկ այլ «կազմակերպություն», որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մամուլի ասուլիսում նրանք ասացին, որ ադրբեջանցիները «իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հողերը» և պատրաստվում են ուսումնասիրություններ սկսել, որպեսզի հիմնավորեն, որ ադրբեջանցիները պատմականորեն ապրել են այնտեղ։ Պարզ է, թե ինչպես են գաղափարախոսական հենք նախապատրաստում նոր ագրեսիաներ սկսելու համար։ Ալիևի վարչակարգի համար անհրաժեշտ է ունենալ արտաքին թշնամի, ինչպես և միշտ տեղի է ունենում ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների պարագայում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում