
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հռոմի ստատուտը ճանաչվեց Սահմանադրությանը համապատասխանող:
Հուսանք ԱԺ մեծամասնությունը կգտնվի իր բարձրության վրա և շատ արագ՝ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանն ի վիճակի կլինի Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների հարցը քննել Միջազգային քրեական դատարանում»: