
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պետական այցը Ֆրանսիա հետաձգվել է՝ հաշվի առնելով հաջորդ շաբաթ Ֆրանսիայում նախատեսված ցույցերը կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հաղորդում է GBnews պարբերականին:
Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները նման որոշում են ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:
Այցի հետագա ժամկետի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: