Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Զախարովան ու Լավրովը մի կողմ, բայց Հայաստանի քաղաքական այցեքարտը պետք է բերվի տեսքի

ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ենք համարում Հայաստանի արտգործնախարարի արձագանքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան Հայաստանում հնչող՝ «ՀԱՊԿ դուրս է գալիս Հայաստանից» հայտարարությունների վերաբերյալ հարցին: Զախարովան հղում է արել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարարի բարձրաձայնած  մտքին, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության մտքից և շարունակվում են դրա շուրջ քննարկումները: Իսկ «ՀԱՊԿ դուրս գալու» մասին հայտարարությունները ըստ Զախարովայի, դրանք անողների՝ իրենց վրա ուշադրություն հրավիրելու փորձ են: Իսկ ինչպե՞ս են նրանք պատկերացնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելը, հարցրել է Զախարովան, ի պատասխան «դուրս գալու» վերաբերյալ հարցերի: Այդ ամենը թողնենք մի կողմ: ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ հատկանշական է հղումը Հայաստանի արտգործնախարարին, որպես Երևանի դիրքորոշման դիտարկում:

Զախարովան, նրա ղեկավարը, Ռուսաստանի քաղաքականությունը, դրանք առանձին խոսակցության առարկա են, այստեղ շատ կարևոր է Հայաստանի քաղաքականության հարցը: Կա՞ այդպիսի ընդհանուր քաղաքականություն, քաղաքականության ընդհանուր մարտավարություն, թե՞ ոչ, թե՞ ամեն պետական բարձրաստիճան պաշտոնյա կարող է անել հայատարարություններ, ինչ որ կգա այդ պահին մտքին, օրինակ լրագրողների հետ ոտքի վրա զրույցի ընթացքում:  Սա չափազանց կարևոր խնդիր է, որովհետև  դա ցանկացած պետության այցեքարտ է: Եթե չկա համակարգված արտաքին քաղաքականություն, առավել ևս պետության անվտանգության ու կենսագործունեության համար չափազանց կարևոր ու զգայուն հարցերում, ապա հնարավոր չէ ակնկալել այդ պետության հանդեպ պատշաճ լրջությամբ վերաբերմունք: Մենք իհարկե կարող ենք մեր վերաբերմունքը դրսևորել տարբեր արտահայտությունների հեղինակների հանդեպ, լինի դա Զախարովան, թե որևէ այլ մեկը, լինի դա Ռուսաստանից, արևմուտքից, արևելքից թե հարավից, բայց դրանից հազիվ թե փոխվի Հայաստանի հանդեպ վերաբերմունքը, որովհետև հայաստանի տրամաչափի պետությունների համար չափազանց կարևոր է սեփական քաղաքական դիմագծի ու այցեքարտի ձևավորումը:

Հնարավոր է չափազանց լուրջ քաղաքական դիրքավորում և հայեցակարգ մշակել, բայց անլրջացնել այն չհամակարգված գործողություններով և քաղաքական հայտարարությունների տեքստի, բառի և տառի հանդեպ անպատասխանատու կամ անհամարժեք վերաբերմունքով, և հնարավոր է չունենալ հայեցակարգված մոտեցումներ, բայց ունենալով ընդհանուր համակարգվածություն և համադրվածություն որոշակի մոտեցումների, առնվազն տեքստի, բառի ու տառի հանդեպ պատասխանատվության և մշակույթի իմաստով, և ձևավորել բավականին պատկառելի այցեքարտ, ըստ այդմ նաև որոշակի վերաբերմունք: Սրանք չափազանց նուրբ հանգամնքներ են, որոնք գուցե «լիկվիդային» չեն տեղեկատվական էպատաժի և սպառման տեսանկյունից, բայց հույժ կարևոր են պետական քաղաքականության արդյունավետության և պետական անվտանգության համատեքստում: Ի վերջո, քաղաքական վերնախավն անշուշտ չի կարող տեղեկատվական դարաշրջանում անտեսել ժամանակի օրենքները, բայց դրանց հետևելն էլ չի կարող տեղի ունենալ քաղաքականության օրենքների և մշակույթի ոտնահարմամբ կամ անտեսմամբ, որովհետև դա փաստացի՝ կամա, թե ակամա վերածվելու է պետական շահի անտեսման, դրանից բխող տարբեր մասշտաբի հետևանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում