
ԱՄՆ պետդեպի խոսնակ Վեդանտ Պատելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը։
«Պետքարտուղար Բլինքենը առավելագույնս ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քննարկումները դյուրացնելու գործում, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ», – գրել է Պատելը իր թվիթերյան միկրոբլոգում։