Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այսպես, դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի  չափով:

Դատախազների վարձատրության ավելացման նման մոտեցման համար հիմք են հանդիսացել քրեական վարույթի ընթացքում դատախազների նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, գերծանրաբեռնված և հանրային բարձր պատասխանատվություն ենթադրող դատախազներ, աշխատանքի բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար գրավչությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես պաշտոնական դրույքաչափերի վերանայման անհրաժեշտություն կա, որովհետև պետական ծառայությունը պետք է գրավիչ լինի մասնագետների համար. «Իհարկե, պետական դրույքաչափը կամ աշխատավարձի չափը պետք է մրցակցի մասնավոր ոլորտում աշխատավարձերի հետ, միանշանակ է, որ նա պետք է ունենա մրցունակ աշխատավարձ, կամ առնվազն ապահովի իր պաշտոնից բխող գործառույթները պատշաճ կատարելու աշխատավարձի չափ։

Ուղղակի հարց  է առաջանում՝ ինչու հավելավճար, ինչու միանգամից դրույքաչափը չփոխել: Շատ լավ հասկանալի է, որ եկամտահարկ վճարվում է դրույքաչափի դեպքում, միանգամից աշխատավարձի դրուքաչափն ավելացրեք։ Հավելավճար ասվածը բազմաթիվ հարցեր է առաջացնում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք սա բավարա՞ր է, որ ակնակալենք դատախազության աշխատանքի արդյունավետության բարձրացում, Սաքունցը պատասխանեց. «Այստեղ գալիս է բարեվարքությունը, քանի որ եթե այդ ինստիտուտը չկիրառես, ոչինչ չի ստացվի։ Պետք է պահպանել մրցութային կանոնները շահերի բախման հետ կապված, բազմաթիվ այլ կանոններ՝ հնարավոր դիմողների համար: Այստեղ շատ կարևոր է սկզբունքների պաշտպանությունը, որպեսզի այդ շատ բարձր աշխատավարձը ստանան  մարդիկ, որոնք ձգտում են պատշաճ կատարել իրենց աշխատանքը։ Սա վերաբերում է ամբողջ իրավապահ մարմիններին:

Տեսեք, երբ դու կրթության հաստատությունում ատեստացիա ես պահանջում, ուսուցիչներին ասում ես, որ ձեր աշխատավարձը կբարձրանա, եթե դուք անցնեք ատեստացիա, հիմա հարց է առաջանում կրթության բնագավառը կարևոր չէ՞, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։

Եթե ես տեսնում եմ, որ նույն բարեվարքության կանոնների հավելավճարի ձևով բարձրացնում են մարդու եկամուտը, բայց բարեվարքության կանոնների ներդրում չի լինում քննչական, այլ մարմիններում, ապա հարց է առաջանում՝ ինչու չի կարող հատային մոտեցումներով խնդրին լուծում տալ»,-հայտարարեց Սաքունցը:

Նա նկատեց, որ եթե առանձին մոտեցում է ցուցաբերվում դատախազության նկատմամբ, նշանակում է, որ կարևորվում է դատախազության ինստիտուտի դերը. «Ինչո՞ւ նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը, քննչական մարմինների դերը։ Վերջին հաշվով անկյունաքարային է անկախ դատական համակարգում բարեվարքության իրականացումը, դատավորների թվի ավելացումը, մի դատավորը մինչև 3000 գործ է ունենում և ֆիզիկապես չի հասցնում: Ես չեմ ասում՝ դատախազությունը կարևոր չէ, բայց նույն կերպ կարևոր են մյուս ոլորոտները»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում