
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է, ուստի Հաագայի Միջազգային քրեական դատարանի հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության վերաբերյալ լիովին արդարացված է. հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Կա մի թեմա, որը հատկապես կարևոր է ինձ համար՝ դա առևանգված ուկրաինացի երեխաների թեման է: Սա սարսափելի հիշեցում է մեր պատմության ամենամութ ժամանակների մասին», – ասաց նա: «Ռուսաստան տեղափոխված ավելի քան 16000 ուկրաինացի երեխաներից մինչ այժմ վերադարձվել է միայն 300-ը»,– հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։