
Ամբողջ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 457-ի. հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«457 ձերբակալված ողջ Ֆրանսիայում, իսկ վիրավոր ոստիկանների ու ժանդարմների թիվը 441 է», – հայտարարել է Դարմանին։ Ըստ ֆրանսիական «Figaro»-ի՝ հակակենսաթոշակային ցույցերին մասնակցել է 1-3 մլն մարդ։