Երևանում և մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ 40-ից բարձր տարիքի անձանց 35,7%-ն ունի այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում։ Բացի այդ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատանում է դեմենցիան, որը դրսևորվում է կոգնիտիվ խանգարումներով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հոգեբուժության գծով ԱՆ գլխավոր խորհրդական, հոգեբույժ Գևորգ Փաշիկյանի, ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանի հետ:
Մեր բանախոսները նշեցին, որ դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն: