
«Արևմուտքը պետք է պատրաստվի Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտության, քանի որ դրա կարգավորման հեռանկարները դեռ տեսանելի չեն», – նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը կարելի է անվանել «մաշեցման պատերազմ»։ Ստոլտենբերգը ենթադրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «խաղաղություն չի ծրագրում»։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ արևմտյան երկրները պետք է մեծացնեն արտադրական հզորությունները՝ Ուկրաինային նոր զենք-զինամթերք մատակարարելու համար։ «Ներկայիս զինամթերքի սպառման մակարդակն ավելի բարձր է, քան արտադրության ներկայիս ցուցանիշը»,- հավելել է նա։