Սիրիական կողմը դիտարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Արմենակ Թոքմաջյանը:
Վերջինս չի բացառում` թուրք-սիրիական հարաբերությունները վերակենդանան. «Եթե թուրքական կողմը լուրջ զիջումների գնա, Սիրիան շահագրգիռ կլինի պայմանագիր կնքել»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Թոքմաջյանը կարծում է, որ Հայաստանը բավարար չափով չի օգտվել Միջին Արևելքի ռեսուրսներից. «Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան»: