Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման

Ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 կապալառու: Բացի այդ, վիրավորվել է ամերիկացի 1 կապալառու և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսին: Այս մասին հաղորդում է Պենտագոնի տարածած հաղորդագրությունը:

Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա քաղաքից ոչ հեռու, մարտի 23-ին՝ տեղի ժամանակով ժամը 13:38-ին:

Ըստ ամերիկյան հետախուզության՝ ԱԹՍ-ն իրանական ծագում ուներ:

«ԱՄՆ նախագահ Բայդենի հրահանգով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին ճշգրիտ ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված խմբերի կողմից: Ավիահարվածներն իրականացվել են՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի հետ հետ կապված խմբերի կողմից Սիրիայում կոալիցիայի ուժերի դեմ այսօր կատարված հարձակման, ինչպես նաև վերջին մի շարք այլ հարձակումների», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ն համաչափ և կանխամտածված գործողություններ է ձեռնարկել՝ նպատակ ունենալով սահմանափակել էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնել զոհերը:

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, և որ ամերիկյան զորքերի վրա ոչ մի հարձակում անպատիժ չի մնա:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորված զինծառայողներից երկուսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսներին տեղափոխել են կոալիցիայի՝ Իրաքում գտնվող բուժհաստատություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում