Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Արցախը դեմ չէ. խաղաղապահ մանդատի միջազգային ապագան

Ստեփանակերտը դեմ չէ Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, բայց հասկանում է, որ դա բավականին բարդ աշխատանք պահանջող հարց է: Այդ մասին Արցախի շրջափակման 100-րդ օրը լրանալու առիթով ասուլիսում հայտարարել է Արցախի հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Նա նշել է, որ, եթե օրինակ Արցախում ռուս խաղաղապահների թվաքանակը լիներ ներկայիս թվից տասն անգամ ավելի, ապա կլիներ բոլորովին այլ իրավիճակ: Ինչպես հայտնի է, ներկայումս խոսքն ընդամենը 2000 հազար խաղաղապահի մասին է: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե Ռուսաստանն ինքն օրինակ ի վիճակի՞ է ունենալ ավելի մեծ կոնտինգենտ, թեև դա հարցի միայն մի կողմն է, իսկ մյուսը Ադրբեջանի համաձայնությունն է: Այն դեպքում, երբ այսօր բաց է նույնիսկ ներկայիս խաղաղապահ կոնտինգենտի մանդատի երկարաձգման հարցը, որի ժամկետը լրանում է 2025-ին, և որի վերաբերյալ որոշման ժամկետը 2024-ի գարնանն է: Իհարկե գործնականում անիրատեսական է թվում, որ Ռուսաստանի ցանկության առկայության պարագայում Բաքուն գնա դրան դեմ և հրաժարվի մանդատը երկարաձգելուց, սակայն մեկ այլ հարց է այն, թե ինչ գնով դա տեղի կունենա և արդյո՞ք Ադրբեջանը մանդատը երկարաձգելու համար Մոսկվայից չի պահանջի ևս մի կտոր՝ Արցախի կամ Հայաստանի հաշվին:

Իհարկե մանդատի երկարաձգման հարցում քննարկումների առումով էական նշանակություն կունենա այն, թե այդ ժամանակ ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքը ուկրաինական պատերազմում՝ եթե մինչ այդ պահը չլինի պատերազմի ավարտ կամ դադար, կամ՝ եթե լինի հրադադար կամ ավարտ, ապա ինչպիսին կլինի ՌԴ դիրքը քաղաքական իմաստով: Բայց, հայկական կողմն անկասկած պետք է պատրաստ լինի իրադարձությունների վատ կամ վատագույն սցենարին, երբ մանդատի երկարաձգման համար կարող է ծավալվել ռուս-ադրբեջանական, կամ ինչն ավելի վատ է՝ ռուս-թուրքական առևտուր: Այդ դեպքում միայն Հայաստանի և Արցախի հավաքական ներուժն ու դիվանագիտական-քաղաքական հմտությունն է, որ կարող է հայկական շահերը հեռու պահել այդօրինակ առևտրի մանրադրամ դառնալու նոր ռիսկից:

Միաժամանակ, դրա համար իհարկե կարևոր է լինելու, թե որքանով կհաջողվի օրակարգ բերել հենց միջազգային խաղաղապահ ուժերի լայն մանդատի հարց, ընդ որում այնպիսի շեշտադրումներով, որ Բաքվի համար ընդհուպ առնվազն առաջանա ռուսական մանդատը «պահելու» հարց, և այդպիսով ստեղծվի իրավիճակ, երբ Բաքուն ինքը պատրաստ կլինի արդեն «գին» վճարել ռուսական մանդատի համար: Դա Հայաստանին թույլ կտա նաև զուգահեռ աշխատելով Ռուսաստանի հետ, հաջորդ շրջափուլի համար ստանալ խաղաղապահ ավելի ուժեղ մանդատ: Սա իբրև առնվազն սցենարային զարգացումներից և տարբերակներից մեկը, քանի որ գործնական մակարդակում թերևս հարկ կլինի ունենալ մի շարք սցենարներ, իրադարձությունների տարբեր զարգացման համար: Առավել ևս, որ Արցախում խաղաղապահ մանդատի հարցը, լինի այն ռուսական, թե լայն միջազգային, լուծվելու է թերևս ավելի մեծ մակարդակում ծավալվող աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում և կախված է լինելու այն հանգամանքից, թե ուժերի ինչպիսի հարաբերակցություն կձևավորվի աշխարհում: Իսկ այդ տեսանկյունից, գործնականում բավականին քիչ է շանսը, որ 2024-25 թվականներին կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ ձևավորված կլինի միջազգային հարաբերությունների և միջազգային անվտանգության որևէ նոր կմախք, որը թույլ կտա դիտարկել ավելի որոշակի հեռանկարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում