Եթե մեր դիմաց կամ թիկունքում ողջախոհ դաշնակից է, ապա մեր վրա հարձակվողին պետք է ասեր՝ ձեզ լուրջ պահեք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ միջնորդի, չեզոքի կարգավիճակը մենք կեղծում ենք․ «Արցախի հարցում Ռուսաստանը ակնհայտորեն Ադրբեջանի կողմնակիցն է:
Մենք ոչ մի անգամ չենք հայտարարել՝ ում կողմից ենք: Պետք է հայտարարենք, որ բռնապետերի ակումբից դուրս ենք գալիս, քաղաքակիրթ աշխարհի կողմնակից ենք: Դաշնակիցը մեզ դավաճանում է, պետք է ապահարզան․ Էլ ինչ անի ԱՄՆ-ն: Ռուսաստանի վրա դուռ չենք շրխկացնում, հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն»: