Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Կոլոննան տեղեկացրել է, որ այցի ընթացքում կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանի հետ:
Չոլաքեանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը շատ կարևոր է․« Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է: Ոչ ոք չգիտի վարագույրից այն կողմ ինչ է բանակցվում․ գերտերությունների համար Ադրբեջանի հետ երկխոսությունը կարևոր է: Ֆրանսիան միգուցե շեշտի ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը, որը Բաքվի շահերից չի բխի»: