
«Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ Ռուսաստանի նախագահի՝ արտերկրում կալանավորումը կդառնա casus belli». այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Պարզ է, որ սա երբեք չի իրականացվի, բայց, այնուամենայնիվ, եկեք պատկերացնենք, որ դա իրականություն է դարձել՝ միջուկային պետության ներկայիս ղեկավարը ժամանել է, ասենք, Գերմանիայի տարածք և ձերբակալվել։ Սա ի՞նչ է, պատերազմի հայտարարություն Ռուսաստանին… Եվ այս դեպքում մեր բոլոր միջոցները կուղղվեն Բունդեսթագ, կանցլերի գրասենյակ և այլն»,- հայտարարել է Մեդվեդևը։