Հայաստան-Սփյուռք հարաբերություններում որոշ զարգացում կա, բայց քիչ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց համայնքային գործիչ (Դուբայ) Հրաչ Քալսահակյանը:
Քալսահակյանի խոսքով՝ Սփյուռքում պետություն հասկացությունը այլ է, Հայաստանը չէ․ «Ազգ-պետություն ըմբռնում է պետք․ սփյուռքահայերը պետք է հասկանան իրենք ազգ են, ոչ թե Հայաստան պետության մասնիկը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին , Քալսահակյանը նկատեց․ «Թուրքիայի հետ առերեսվելը ավելի շատ հետաքրքրում է Հայաստանին, քան Սփյուռքին: Թուրքիայի հետ առերեսվելը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Ռուսական քաղաքական վտանգը ավելի մեծ է Հայաստանում․ թուրքականը՝ զսպված: Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից»: