Tuesday, 30 05 2023
12:30
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից

Գործազրկության մակարդակը Հայաստանում զգալի նվազել է 2022 թվականի 3-րդ եռամսյակին կազմելով 11,6%, այս մասին վերջերս գրառում է կատարել իր ֆեյաբուքյան էջում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Եթե 2021 թվականի հունվար և նոյեմբեր ամիսներին Հայաստանում գործազուրկների թիվը կազմում էր մոտ 61000 գործազուրկ, ապա 2022 թվականին նույն ամիսներին այդ թիվը նվազել է հասնելով 53000 հազարի։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը, նշում է, որ պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել դաշտը և հասկանալ ՝ ինչ գործոններ են նպաստել այդ թվի նվազմանը. «Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել բուն գործազուրկների քանակին` միևնույն ժամանակ խնդիրը դիտարկելով ընդհանուր գործազրկության համապատկերում, որովհետև հնարավոր է, որ գործազուրկների ընդհանուր թվաքանակի նվազումը լինի բնակչության թվաքանակի նվազման հաշվին, ուստի մեկ ցուցանիշի վրա հենվելով գնահատական տալը տեղին չէ։ Թեև վերջին տարիներին Հայաստանում գործազրկության ցուցանիշը որոշակիորեն նվազել է, սակայն պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ինչ գործոնների հաշվին է այդ առաջընթացը գրանցվել»,– նշում է  նա։

Գործազրկությանը զուգահեռ աճել է աշխատուժի քանակը, հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, մշակվող արդյունաբերության և շինարարության ոլորտներում։

65-ամյա Սուսաննա Խաչատրյանը, ով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է  եղել 40 տարի, գոհ չէ ինչպես  տնտեսական աճից, այնպես էլ գործազրկության մակարդակի նվազման ցուցանիշներից .«Ես 40 տարվա մանկավարժ եմ, արդեն 2 տարի է, ինչ ազատվել եմ աշխատանքից, ճիշտ է, կողմ եմ, որ նոր կադրեր ևս ավելանան բոլոր բնագավառներում, բայց ինչու եղածը և ավելի փորձառուն հանելու հաշվին, միշտ ապրել եմ Հայաստանում, ու տեսնում եմ՝ ինչպես է ամեն բան օրեցօր թանկանում, եթե դա տնտեսական աճն է, ապա ես այն աճ չեմ համարում. թանկացման հաշվին, ինչ տնտեսական աճի մասին է խոսքը»։

Չնայած աշխատուժի ավելացմանը, որակավորված մասնագետների բավականին մեծ պակաս ևս զգացվում է։

«Տնտեսական աճ ապահովելու համար մեզ անհրաժեշտ են մեծ թվով որակավորված բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև մենք պետք է խրախուսենք ցանկացած ոլորտներում բիզնես գործունեությունը», -նշում է Աղասի Թավադյանը։

Մինչդեռ աշխատողների թիվը ավելանում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, այսօր ունենք աշխատատեղեր, որոնք թափուր են մնացել, մասնագետների բացակայության պատճառով։

«Ունենք բավական լուրջ պահանջարկ աշխատողների բնագավառում. դա շինարարության ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, հասարակ կոշկակար, ավտոմեխանիկ, կռունկավար և շատ մասնագետների այսօր գրեթե անհնար է գտնել, բայց միևնույն ժամանակ մեր հայրենակիցներից շատերը այդ աշխատանքները նախընտրում են կատարել Հայաստանից դուրս՝ ավելի բարձր աշխատավարձի դիմաց», -հավելում  է Աղասի Թավադյանը։

48-ամյա Կարեն Գասպարյանը արդեն 8 տարի է՝ ապրում է իր հայրենիքից հեռու և աշխատում է արտերկրում կռունկավար, նա նշում է, որ չնայած կարոտում է իր հողը, հարազատներին, բայց այստեղ նա չի կարողանա վաստակել այն գումարը, որը ստանում է արտերկրում.«Ես արդեն 8 տարի ապրում եմ Ռուսաստանում, կարոտում եմ, ճիշտ է, բայց ինչ անեմ, այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, իսկ աշխատավարձը այստեղի համեմատ բաձր, ես այստեղ աշխատելով չեմ կարողանա ապահովել երեխաներիս ուսման վարձերը, նրանց նորմալ ապրուստը, ստիպված ամեն տարի գարնանը գնում եմ, իսկ ձմռան կեսերին գալիս ընտանիքիս տեսնում, էլի գնում»։

2022թ–ի հունվար–նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%–ը (49 600 մարդ)։

Նշենք, որ ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որևէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել և հանդիսացել են ակտիվ աշխատանք փնտրող անձ։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում