Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Ինչո՞ւ է ՌԴ-ն ձգձգում կարևոր օրենքի ընդունումը. կան քաղաքական հարցեր

ՌԴ Պետդուման հետաձգել է այն օրինագծի քննարկումը, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս: ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինն էլ հայտարարել է, որ այդ հարցը պետք է քննարկել Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի հետ:

https://www.1in.am/assets/uploads/2021/03/00-395-1.jpg

Պարոն Կիրակոսյան, ինչո՞վ է պայմանավորված այս օրինագծի ձգձգումը: Ինչո՞ ւ է անհրաժեշտություն առաջացել հարցը քննարկել Հայաստանի ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորների հետ:

Ի սկզբանե երբ այս օրենքն ընդունվել էր, վիճահարույց էր, մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ կա օրենսդրություն ԵԱՏՄ պետությունների համար, և, ինչպես գիտեք, ԵԱՏՄ պայմանագրերի համաձայն՝ ստեղծվել է աշխատուժի ընդհանուր շուկա, և մասնագիտացված վարորդներն այդ նորմերով պաշտպանված են: Զարմանալի էր, որ այսքան տարի այդ հարցը դատական ճանապարհով Հայաստանը չվիճարկեց, քանի որ գոյություն ունի ԵԱՏՄ պետությունների միջպետական դատարան Մինսկում, որն այդսպիսի վեճեր է քննում: Այնուամենայնիվ, չորս տարի առաջ՝ 2019-ին, ԵԱՏՄ ժողովը դիմել էր ՌԴ-ին՝ արագացնել հայ վարորդական իրավունքների արգելքի հարցի վերանայումը: 2022-ին Ռուսաստանի կառավարությունը նոր փոփոխությունների նախագիծ կազմեց և մտցնում Պետդումա, և մեկ տարի անց Դուման նոր սկսում է այս հարցը քննարկել:

Իսկ թե ինչով է պայմանավորված այս հետաձգումը, շատ հետաքրքիր հարց եք տալիս, քանի որ երբ այս սահմանափակումները մտցնում էին, այն ժամանակ կարիք չկար ինչ-որ բան քննակեկլ ՀՀ ԱԺ-ի հետ, և հիմա չգիտես ինչու՝ պետք է այդ հարցը քննարկվի Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ: Իմիջիայլոց, բոլոր դեպքերում ՌԴ-ն լիազորված է այդ հարցը որոշել՝ առանց որևէ համաձայնությունների: Սա ՌԴ գերագույն մարմնի լիազորություններն են: Այստեղ, ենթադրում եմ, ուրիշ խնդիրներ կան, որոնք կապված չեն այս օրենքի հետ: Կան քաղաքական հարցեր:

-Որքա՞ն ժամանակով է հետաձգվել նախագծի ընդունումը:

-Որքան հասկացա՝ հետաձգել են ինչ-որ ժամանակով՝ մինչև խորհրդակցեն Հայաստանի ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի հետ: Այստեղ՝ պետական Դումայում կա ԱՊՀ երկրների հանձնաժողով, որին կարգադրել են, որ նրանք համաձայնեցնեն այս փոփոխությունները Հայաստանի ԱԺ-ի հետ, թե ինչու, պարզ չէ, չեն հրապարակում, թե ինչ հարց է: Բոլոր դեպքերում՝ անհասկանալի են այս սահմանափակումները, որոնք կապված են ռուսաց լեզվին տիրապետելու և ռուսաց լեզուն ճանաչելու որպես երկրորդ պետական լեզու: Անվտանգության երթևեկության օրենքի համաձայն՝ այն պետությունները, որտեղ ռուսերենը որպես պետական լեզու է ճանաչված, այդ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն ՌԴ-ում երթևեկել իրենց երկրի վարորդական իրավունքներով: Իսկ թե ինչ կապ ունի մեր հարցը, այստեղ որևէ տրամաբական կապ չկա: Հայաստանը չի ընդունել այդ նորմը, նկատի ունեմ չի հաստատել ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու, ինչն անհեթեթ կլիներ Հայաստանի կողմից, եթե այդ նորմը ընդուներ և պետական լեզվի մասին օրենքում փոփոխություններ իրականացնել:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ և նշել, որ ՀՀ–ում քննարկվում է ռուսական դպրոցների բացման հարցը: Որքանո՞վ կարող են այս գործընթացները փոխկապակցված լինել միմյանց հետ»

Ռուսական դպրոցներ կան Հայաստանում: Բացի այդ, դպրոցներում ռուսերեն են դասավանդում, ռուսաց լեզվի դասագրքերը կիրառվում են բուհերում, բուհերում կան ռուսաց լեզվի ամբիոններ, և չեմ հասկանում՝ դրանից ավել ինչ պետք է լինի: Եթե լիներ Էստոնիան, որտեղ բնակչության 40 տոկոսը ռուսներ են, դա վիճակագրական մեծ տոկոս է: Ավելին, եթե, օրինակ, հայկական վարորդական իրավունքների հետ կապված լիներ, ենթադրենք ասեին՝ վարորդներին լավ չեն սովորեցնում  Հայաստանում, ասեին, որ վթարները ՌԴ-ում հայ վարորդների մասնակցությամբ մեծ տոկոս են կազմում, գուցե տրամաբանական լիներ: Սա վերաբերում է շինարարական կազմակերպությունների բեռնատարների վարորդներին: Այս սահմանափակումը լուրջ կոռուպցիոն լծակ էր ստեղծել, շատ դեպքերում հիմնարկությունները եթե վերցնում էին աշխատանքի հայաստանցիներին, ինչ-ինչ ձևով կարողանում էին  այդ հարցը լուծել: Հիմա հույս ունեմ, որ օրենքը կընդունեն, քանի որ ՌԴ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ ճիշտ հարաբերություններ հաստատել, քանի որ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ բարեկամ պետություն է, պետք է քայլեր անի, ցույց տա, որ բարեկամ պետություն է: Եվ այս հարցը ճիշտ լուծումը կօգնի, որ ինչ-որ ձևով Ռուսաստանը ցույց տա հարաբերությունները Հայաստանի հետ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում