Tuesday, 30 05 2023
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում

Հայաստան-Իրան. փոխարտգործնախարարի գրառում և ռացիոնալ սահմանագիծ

Մարտի 22-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի փոխարտգործնախարար  Ալի Բաղերի Կանին երևանյան հանդիպումներից հետո թվիրթերյան գրառում է արել, նշելով, որ հանդիպումների ժամանակ ընդգծվել է «բարիդրացիական քաղաքականությունը», ինչն ըստ նրա նշանակում է, որ Իրանը ռեգիոնում խաղաղության ու կայունության ամուր հենարան է: «Թեհրանը մեծ եռանդով շարունակում է իր կառուցողական գործունեությունը հանուն Կովկասում կայունության»,-գրել է Իրանի փոխարտգործնախարար Կանին։ Իրանը ռեգիոնալ կայունության առանցքային շահառու է և հնարավոր է թերևս արձանագրել, որ այդ հարցը Թեհրանի համար զգայուն է նույնքան, որքան զգայուն է Երևանի համար: Դրանով հանդերձ, պետք է արձանագրել սակայն, որ բոլորովին տարբեր է ռեգիոնալ կայունության հարցի ազդեցության չափումը: Երևանն ունի չափման այլ միավորներ և չափորոշիչներ, ազդեցության գնահատման այլ ելակետեր, իսկ Թեհրանը՝ այլ: Եվ այդ տարբերությունը բնականաբար առաջին հերթին պայմանավորված է երկու սուբյեկտների քաղաքական կշռով, ներուժով, ռազմա-քաղաքական մաստշտաբով, անվտանգային համակարգերի ճարտարապետությամբ:

Հայաստանը Կովկասի համեստ խաղացող է, ի տարբերություն Իրանի, որը ռեգիոնալ մեծ ընդգրկումով սուբյեկտ է, իր պատմա-քաղաքական հսկա հետագծով, շահերի մեծ շառավղով: Եվ այդ համատեքստում, Կովկասի կայունության հարցը առաջացնում է հարցեր, կապված օրինակ այն հանգամանքի հետ, թե կա՞ արդյոք ռեգիոնալ կայունության ռիսկի որոշակի մասշտաբ, կամ աստիճան, որը լինելով կենսական Հայաստանի համար, Իրանի համար չի գնահատվի կենսական: Սա կարևոր է այն պատճառով, որ Հայաստանում նկատելի է Իրանի ռազմա-քաղաքական աջակցության ապավինման մի բավականին շոշափելի ալիք, որը կարող է պարունակել հայկական հասարակական-քաղաքական դիսկուրսի համար ավանդական ռիսկեր, որոնք այսօր դրսևորվում են այլ ուղղություններով: Մասնավորապես, խոսքը սպասումների չափազանցվածության մասին է: Երևույթ, որը խորքային առումով հարվածում է առաջին հերթին հենց այն ուղղությանը, որի հանդեպ ձևավորում է չափազանցված ակնկալիքներ ու սպասումներ, ընդ որում շատ հաճախ ընդդեմ մեկ այլ կողմի կամ կողմերի: Օրինակ, ինչպես ձևավորվում են չափազանցված սպասումներ Արևմուտքից՝ ընդդեմ Ռուսաստանի: Կամ՝ հակառակը:

Այստեղ «երրորդ տարր» դառնալու է «հավակնում»  իրանյան ուղղությունը: Իսկ այն քաղաքական մտածողության ու տրամադրության բաղադրիչ դառնալու դեպքում, առաջինը հարվածելու է իհարկե հայ-իրանական հույժ կարևոր հարաբերությանը, որի արդյունավետությունը կապված է ոչ թե Իրանի հանդեպ անմնացորդ ապավինումից, այլ Իրանի շահերը, հետաքրքրությունները, ռիսկերը հնարավորինս ստույգ չափելու, աստիճանակարգելու կարողությունից, որը թույլ կտա Երևանին հասկանալ, թե մինչև ուր, կամ որտեղից սկսած է հնարավոր իրապես ակնկալել Թեհրանի գործուն աջակցությունը ապակայունացման ռիսկերը զսպելու հարցում ոչ միայն խոսքի, այլ նաև կոնկրետ՝ ընդհուպ ռազմական գործի մակարդակում: Իսկ քաղաքական մտածողությունն ու առավել ևս պետական քաղաքականությունը այդօրինակ չափազանցված կամ պատրանքային խաբկանքներից զերծ պահելն ու առավելագույնս ստույգ չափումների, հետևաբար նաև երկկողմ հարաբերության գործնական և ռացիոնալ փոխըմբռնման տիրույթ բերելը ունի հիմնարար նշանակություն թե Կովկասի կայունության, թե նաև Հայաստան-Իրան երկկողմ, ու նաև բազմակողմ հեռանկարով աշխատանքի, հաղորդակցության և հարաբերության խորացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում