Tuesday, 30 05 2023
12:30
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մակրոնի քաղաքական ճակատագիրը. Ֆրանսիայի վերադա՞րձ, թե՞ դադար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոմինան գալիս է Երևան ու Բաքու: Այդ մասին նա հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավորի հարցին ի պատասխան, թե Ֆրանսիան պատրա՞ստ է արդյոք Հայաստանի համար անել այն ամենը, ինչ անում է Ուկրաինայի համար: Կոլոնան այդ առնչությամբ նշել է, որ Փարիզը հենց սկզբից հստակ է արտահայտել Լաչինի միջանցքի վերաբերյալ իր դիրքորոշումը, և տեղեկացրել, որ ապրիլին այցելելու է ռեգիոն, Երևան ու Բաքու՝ Ֆրանսիայի դիրքորոշումը ևս մեկ անգամ արտահայտելու համար: Ֆրանսիայի արտգործնախարարի ռեգիոնալ այցը անշուշտ կարևոր է, միևնույն ժամանակ շատ կարևոր է թերևս այն դիտարկել Ֆրանսիայի ներսում առկա իրողությունների համապատկերում: Ի վերջո, Ֆրանսիան լինելով անշուշտ մեծ տերություն, ունի իր արտաքին կայուն շահերն ու նպատակները, բայց անգամ ամենամեծ տերությունների, գերտերությունների պարագայում դրանք որոշակիորեն ազդված են լինում նաև ներքին իրավիճակից, որովհետև ի վերջո ցանկացած երկրում առանցքային է քաղաքական պայքարը իշխանության համար: Իսկ Ֆրանսիայի քաղաքական իշխանությունն այս օրերին ապրում է ամենևին ոչ լավագույն ժամանակը, ու բանը լոկ այն չէ, որ պատերազմ է Եվրոպայում:

Բանն այն է, որ Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած կենսաթոշակային ռեֆորմը փողոց է դուրս բերել հարյուր հազարավոր ֆրանսիացիների, տարբեր քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Փարիզում: Տեղի են ունենում բողոքի հոծ ակցիաներ, բախումներ ոստիկանության հետ, անկարգություններ: Ֆրանսիայի կառավարությունը երկու տարով բարձրացնում է կենսաթոշակային տարիքը, ինչը արժանանում է հանրության մի ստվար մասի դժգոհության: Իրավիճակի լրջության մասին է խոսում այն, ինչ ասել է նախագահ Մակրոնը, նշելով, որ պատրաստ է այդ ռեֆորմին զոհաբերել իր քաղաքական վարկանիշը, քանի որ չունի այլևս Ֆրանսիայի նախագահ առաջադրվելու մտադրություն: Մակրոնն իհարկե օրենքով պարտավորված է բաց թողնել նախագահի հաջորդ ընտրությունը, քանի որ նախագահի պաշտոնին է արդեն երկրորդ ժամկետն անընդմեջ, իսկ անընդմեջ երկու ժամկետից ավելի նախագահելը արգելված է Սահմանադրությամբ: Բայց, Ֆրանսիայի նախագահը փաստացի հայտարարում է քաղաքականությունը թողնելու մտադրության մասին:

Իսկ նրա հայտարարության բնույթը՝ առկա իրավիճակի համապատկերում, առնվազն առաջացնում է հարցը, թե արդյո՞ք նախագահ Մակրոնը դիտարկում է ընդհուպ հրաժարականի գնով կենսաթոշակային ռեֆորմն իրականացնելու տարբերակ: Ի դեպ, այդ առումով հիշարժան է այն կանխատեսումը, որ դեռևս 2022-ի ավարտին, դանիական հայտնի ներդրումային SAXO բանկը 2023 թվականին սպասվող նշանակալի իրադարձությունների վերաբերյալ կանխատեսումների տասնյակում դիտարկել էր նաև Ֆրանսիայի նախագահի հնարավոր հրաժարականը, ելնելով հենց կենսաթոշակային ռեֆորմի սպասումից և դրա հանդեպ հանրային դժգոհության հավանականության հաշվարկից: Մո՞տ է այդ կանխատեսումը իրականանալու, թե ոչ, իհարկե միարժեք ասելը հնարավոր չէ, բայց աներկբա է այն, որ իրավիճակը իր ազդեցությունն է թողնելու նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա: Ավելին, այն արդեն իսկ թողնում է, ինչի վկայություն է թերևս այն, որ Ֆրանսիան տևական ժամանակ բավականին պասիվ էր օրինակ հենց կովկասյան ուղղությամբ, այն աշխույժ փուլից հետո, որ եղավ հոկտեմբերին: Մինչդեռ, այդ փուլը հենց օրակարգ բերեց պրահյան համաձայնություն կամ քառակողմ պայմանավորվածություն ասվածը, որը սակայն կարծես թե չունի շարունակություն, միևնույն ժամանակ շարունակում է գործածվել այլ ազդեցությունների համար, այդ թվում մանիպուլյատիվ բնույթով:

Ապրիլին Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Երևան և Բաքու նշանակելու է, որ Փարիզը վերադառնու՞մ է, թե՞ հակառակը՝ Փարիզը այսպես ասած ձևակերպելու է դադարը «պաշտոնապես»: Ընդ որում, առկա իրավիճակում առանցքային է հենց Մակրոնի քաղաքական ճակատագրի հարցը նաև այն առումով, որ, բավականին նշմարելի է եղել նրա զուտ անձնական բարեկամությունը Հայաստանի հանդեպ, որն իհարկե վճռորոշ չէ Ֆրանսիայի նման կայացած, պետականության և աշխարհաքաղաքականության մեծ ավանդույթով ինստիտուցիոնալացված պետության համար, բայց անշուշտ որոշակի շոշափելի գործոն է, որի բացակայությունը հավելյալ հարցադրումներ է առաջ բերելու նաև Հայաստանի համար հենց այդ տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը իր հերթին վկայում է, որ ցանկացած պետության հետ փոխհարաբերությունում որևէ անձնական հարաբերության գործոն չբացառելով և ավելին՝ կարևոր համարելով, այդուհանդերձ որևէ կերպ պակաս չպետք է լինի հարաբերության ինստիտուցիոնալ հարթությունը, անձնական ճակատագրերից առավելագույնս անկախ լինելու համար: Բոլոր դեպքերում, Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ միարժեք եզրակացություններ պետք չեն, բայց թերևս պետք է պատրաստ լինել իրադարձությունների ամենատարբեր զարգացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում