Լիբանանում առկա տնտեսական սուր ճգնաժամը պատճառ է դարձել, որ թալանն ու գողության դեպքերը աճ գրանցեն։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտոր Ավետիս Դաքեսյանը հայտնեց, որ Բեյրութում լարված իրավիճակ է. ամեն պահի բախումներ կարող են լինել․ «Լիբանանում տնտեսական անկում է, փոխարժեքը ելևէջի մեջ է, զինվորական թոշակառուները ցույցեր են անում»: