Tuesday, 30 05 2023
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում

Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները

«Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից մեկ հիմնական ուղերձ կարելի է դուրս բերել․ նա բացահայտ ու բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել», կառավարության մարտի 23-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այդ հայտարարությունը հատկապես ուշադրության է արժանի ժամեր առաջ տարածված մեկ այլ տեղեկատվության ֆոնին, որը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին է: ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ պատասխանելով սենատորների հարցերին, Բլինքենն ասել է, որ կա մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի լավ հնարավորություն: Բլինքենը միաժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ն ճնշում է բանեցնում Ադրբեջանի վրա, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը: Իրավիճակը փոքր ինչ տարօրինակ է, իհարկե, եթե օրինակ համադրում ենք Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, որը մարտի 20-ին հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մարտի 21-ին՝ Իլհամ Ալիևի: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ վերաբերում է Ալիևի հայտարարությունների փաստին, որևէ կերպ չի խոսում խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտ հնարավորության մասին, կամ դրա շուրջ համաձայնության մոտ հնարավորության մասին, ինչի մասին խոսում է Էնթոնի Բլինքենը: Հետևաբար հարց է առաջանում, թե Բլինքենն ինչի՞ մասին է խոսում, երբ սենատորներին ասում է, որ տեսնում է մոտ ապագայում այդպիսի հնարավորություն:

Բանն այն է, որ իրական գետնի վրա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր, Ադրբեջանի կոշտացող հռետորաբանություն, Լաչինի միջանցքի արգելափակման շարունակություն, դիվերսիա Լաչինի միջանցքում և արցախցի երեք ոստիկանի սպանություն, նաև Երասխում հայ զինծառայողի սպանությունը, Հայաստանին պայմանների թելադրում և սպառնալիք: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞  վրա է հիմնված խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե՞ դա ընդամենը ԱՄՆ ներքաղաքական իրողություններով և հանգամանքներով թելադրված հայտարարություն է, որի հասցեատերը բացառապես ամերիկյան քաղաքական շրջանակն ու օրակարգն են, որտեղ էլ, ի դեպ, ծավալվում են բավականին լուրջ կրքեր՝ 2024 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ: Իսկ, եթե  սա այն չէ, ինչ կա այսպես ասած «գետնի վրա», ապա «գետնի վրա» եղած ի՞նչ է քողարկվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ և գործողություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում