
Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Չցանկանալով չափազանցել` կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Առաջնորդների, արտգործնախարարների հետ աշխատել ենք տեքստի վրա։ Մենք փորձում ենք ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը կրկին բացվի։ Այս շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ նույնպես։
Մենք Հայաստանին ոչինչ չենք պարտադրում, այլ ընդամենը արձագանքում ենք նրա ցանկությանը` աջակցելու 30-ամյա այս հակամարտությանը վերջ դնելու հարցում։
ԱՄՆ-Ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը», ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։