Monday, 29 05 2023
ՀՀ տնտեսության համար ռիսկեր կան, աշխատանքներ պետք է տարվեն արևմտյան գործընկերների հետ
Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ է ներկայացրել և բորբոքում է կրքեր
Հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է երկու վագոն-տնակ
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ պետնախարար
Ինքս ինձ հաղթեցի․ նախարար
Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն

Քննարկվել են Շիրակի մարզի և Ռումինիայի Կալարաշ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Կալարաշ նահանգի պատվիրակությանը՝ նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեայի գլխավորությամբ։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ Աննա Մարտիկյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ ներկայացնելով մարզի ներուժն ու հնարավորությունները․ «Շատ ուրախ եմ ձեզ մեր մարզում հյուրընկալելու համար, վստահ եմ՝ եթե կա փոխադարձ ցանկություն համագործակցության հիմքեր գցելու, ապա համատեղ ջանքերով կկարողանանք նոր կապեր հաստատել ու գործնական քայլերով առաջ շարժվել։ Շիրակի մարզը մեծ ներուժ ունի թե առաջատար տեխնոլոգիաների, թե զբոսաշրջության, թե գյուղատնտեսության, թե թեթև արդյունաբերության ու մի շարք այլ բնագավառներում, մեր համագործակցության, միմյանց ճանաչելու արդյունքում կկարողանանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում մեր մարզերի զարգացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»։

Կալարաշի նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեան շնորհակալություն է հայտնել մարզպետի տեղակալին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ մարզպետարանի պատասխանատուներին ներկայացնելով Կալարաշի հնարավորությունները․ «Մեր մարզերի միջև արդյունավետ համագործակցության ապահովման, հնարավորությունների բացահայտման նպատակով ենք այժմ Շիրակում, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեր պատրաստակամությունը ևս։ Կալարաշը Ռումինիայի շինանյութերի, մետաղագործության, տեքստիլի, սննդի և գյուղատնտեսության արդյունաբերական կենտրոններից է, ու շատ ուրախ կլինենք, եթե Շիրակի և Կալարաշի միջև համագործակցություն սկսվի»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Շիրակի մարզի և Կալարաշ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։ Միհայ Բեստեան Շիրակի մարզի պատվիրակությանը հրավիրել է Ռումինիա՝ Կալարաշ նահանգին ծանոթանալու և քննարկումները շարունակելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում