Ալիևին ոչ թե չեն կարողանում զսպել, այլ բավարար լծակ չեն գործադրում զսպելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով` մեր միակ ռեսուրսը ժողովրդավարության մակարդակն է և այն մարդկային ռեսուրսը, որ ունենք. «Ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը կամրապնդի մեր անվտանգությունը: Մենք ներքին լեգիտիմության խնդիր ենք ունեցել, այն ստացել ենք ՌԴ-ից: Աշխարհի համար Հայաստանը ժողովրդավարական հեռանկար ունեցող պետություն է: Անվտանգային այս սարսափելի իրավիճակում պետք է կայացնենք ժողովրդավարական ինստիտուտները: Աշխարհը թերանում է ժողովրդավարությունը որպես արժեք պաշտպանելու հարցում, մենք տուժում ենք:Այլ տարբերակ, քան ժողովրդավարությունն է` չունենք. ուղեղների արտագաղթը կնշանակի Հայաստանի կործանում»: