Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովըքիչ առաջ ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Մանրամասները հայտնի կլինեն քիչ ուշ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկու հետ:
Վերլուծաբանի խոսքով` եթե Ադրբեջանը հարձակվի, Ռուսաստանը մատը մատին չի տա. «Ադրբեջանը կհարձակվի, եթե Թուրքիայի հետ ստանան Իրանի՝ չմիջամտելու համաձայնությունը»: