Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում իր ներկայացուցչին

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր մարմիններում իր ներկայացուցչին: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել են Մոլդովայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

Որոշում է ընդունվել, որ Թեոդոր Յովուն հետ է կանչվում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնից։ Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից։ Յովուն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն կառավարության նիստում ասել է, որ «որոշումն ընդունվել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահների նշանակման և ռոտացիայի համար քվոտաների հատկացման մասին համաձայնագրի դրույթների հիման վրա»: Փետրվարի սկզբին Մոլդովայի խորհրդարանը հետ էր կանչել ԱՊՀ-ի անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունում իր ներկայացուցչին։ Տեղեկատվական գրության մեջ նշվել է, որ «որոշումն ընդունվել է միջխորհրդարանական կազմակերպությունների վարչական մարմիններում Մոլդովայի խորհրդարանի մշտական ​​ներկայացուցիչների գործունեության քննարկման արդյունքում»։

Բացի այդ, փետրվարին Պոպեսկուն հայտարարել էր, որ Մոլդովան սկսում է ԱՊՀ-ի շրջանակներում մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու գործընթաց։ Նրա խոսքով՝ հանրապետությունը մասնակցում է ԱՊՀ-ի շուրջ 330 համաձայնագրերի, որոնցից շատերը վերանայման կարիք ունեն։

Նա հիշեցրել է, որ Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին, ուստի «արտաքին քաղաքականության բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններին ստորադասվելու են եվրոպական ինտեգրմանը»։ «Ելնելով դրանից՝ մեր նպատակներին անհամատեղելի ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը կշարունակվի», – հայտարարել է Պոպեսկուն և նշել, որ միայն ՆԳՆ-ի գծով պլանավորվում Է դուրս գալ մոտավորապես 20 համաձայնագրից:

2022 թ.-ին Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն ասել էր, որ ԱՊՀ-ին Մոլդովայի մասնակցության նպատակահարմարության մասին որոշումը կկայացվի Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում