
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:
«Հանդիպմանն ընդգծել ենք երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել ենք տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:
Ներկայացրել եմ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկել ենք տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր»,- հայտնել է նա: