Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փետրվարին Մեծ Բրիտանիայում գնաճն արագացել է մինչև 10,4 %

Մեծ Բրիտանիայում սպառողական գները փետրվարին տարեկան արտահայտությամբ աճել են 10,4%-ով: Ինչպես տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից, նման տվյալներ է հրապարակել երկրի Ազգային վիճակագրական վարչությունը (ONS):

Հունվարին գնաճը կազմում էր 10,1%։ Միևնույն ժամանակ վերլուծաբաններն ակնկալում էին գների աճի դանդաղում մինչև 9,9%, վկայում են Trading Economics-ի հարցման արդյունքները։ Գնաճի արագացում է արձանագրվել վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ և պայմանավորված է ռեստորաններում ու հյուրանոցներում գների զգալի աճով՝ 12,1%-ով, ինչն ամենազգալի բարձրացումն է 1991թ. հունիսից ի վեր:

Բացի այդ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արժեքն աճել է 18 %-ով, ինչն ամենազգալի աճն Է 1977 թ. օգոստոսից ի վեր։

Հագուստը և կոշիկը թանկացել են 8,1%-ով, ոգելից խմիչքներն ու ծխախոտի արտադրանքը՝ 5,7%-ով, տրանսպորտային ծառայությունները, այդ թվում՝ վառելիքը՝ 2,9%-ով։

Բնակարանային և կոմունալ ծառայությունների վճարներն աճել են 26,6%-ով։ Հունվարի համեմատ սպառողական գները փետրվարին Բրիտանիայում աճել են 1,1%-ով այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին 0,6 %-ով աճ։ Հունվարին այս ցուցանիշը նվազել էր 0,6%-ով։

Եթե հաշվի չառնենք սննդամթերքի, ոգելից խմիչքների, ծխախոտի և էներգակիրների (բազային գնաճ, CPI Core) գնի աճը, ապա գները նախորդ ամիս տարեկան հաշվարկով աճել են 6,2%-ով, իսկ ամսական հաշվարկով՝ 1,2%-ով:

Հունվարին առաջին ցուցանիշն աճել էր 5,8%-ով, իսկ երկրորդը՝ նվազել 0,9%-ով։

Փետրվարին մանրածախ գները (RPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ կտրուկ աճել են 13,8%-ով (հունվարին աճը կազմել էր 13,4%)։

Հենց RPI ինդեքսն է բրիտանացի գործատուների կողմից օգտագործվում աշխատավարձի շուրջ բանակցությունների ժամանակ: Ամսական կտրվածքով RPI ինդեքսը փետրվարին աճել է 1,2%-ով, մինչդեռ հունվարին այն անփոփոխ Էր մնացել

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում