Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

«Ադրբեջանն անցել է բացահայտ հակաիրանական քաղաքականության». իրանցի պաշտոնյայի ուշագրավ այցը Հայաստան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, Հայաստան է ժամանել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, այստեղ արդեն մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկել։ Ձեր դիտարկմամբ՝ այս փուլում նման այցն ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ զարգացումներ  կարող են լինել։

-Ընդհանուր առմամբ ֆիքսենք, որ Իրանի կառավարությունն իր համար առաջնահերթություն է սահմանել հարևան երկրների  հետ հարաբերությունների զարգացումը։ Բացի այդ՝  վերջին շրջանում, պայմանավորված թե՛ «միջուկային բանակցությունների» սառեցմամբ և թե՛ նաև Իրանում ցույցերի հանդարտեցմամբ, Թեհրանը բավականին ակտիվացել է արտաքին ճակատում, հարաբերություններ է կարգավորում արաբական այն երկրների հետ, որոնց հետ տարիներ շարունակ խզված էին դիվանագիտական հարաբերությունները։ Խոսքը մասնավորապես Սաուդյան Արաբիայի մասին է, խոսակցություններ կան նաև Իրան-Բահրեյն, Իրան-Եգիպտոս հարաբերությունների  հնարավոր լավացման մասին։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ Իրանը բավականին ակտիվացել է արտաքին ճակատում և շեշտադրումը դրել է հարևան ու տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա։

Այն պայմանաներում, երբ բանակցությունները սառեցված են, միջուկային զենք չկա  և չկա նաև տեսանելի հեռանկար, թե դրանք երբ կվերականգնվեն, կամ առհասարակ «միջուկային համաձայնագիրը» կվերականգնվի՞, թե՞ ոչ, Իրանը այլընտրանքներ է փնտրում և տարածաշրջանային համագործակցությամբ փորձում հասնել նրան, որ պատժամիջոցների թողած ազդեցությունը հասցնի նվազագույնի։

Հայաստանի հետ հարաբերությունները ձևավորվում են թե՛ Իրանի  տարածաշրջանային քաղաքականության համատեքստում և թե՛ արդեն ավելի նեղ՝ պայմանավորված պատերազմից հետո հայ-իրանական հարաբերությունների սերտացմամբ, որը հետևանք ու արդյունք է այն ընդհանուր մարտահրավերների, որին Հայաստանն ու Իրանը բախվել են պատերազմից հետո։ Այսինքն՝ այս այցը կարող ենք դիտարկել երկու հիմնական ուղղություններով. նեղ՝ հայ-իրանական հարաբերությունների, հայ-իրանական մարտահրավերների և ավելի լայն՝  Իրանի տարածաշրջանային ավելի ակտիվ քաղաքականության շրջանակներում։

-Կարծում եք Հայաստանի նշանակությունն այս փուլում Իրանի համար փոխվե՞լ է, այն կոնտեքստում, որ Թեհրանում գիտակցում են ադրբեջանա-իսրայելական համագործակցության  վտանգն իրենց համար և այս ֆոնին Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման կարևորությունը։

Հայ-իրանական հարաբերությունները բավականին փոխվել են պատերազմից հետո և այսօր Հայաստանն Իրանի համար Կովկասում կարևոր երկիր է։ Իհարկե այդ կարևորությունը կար նաև նախկինում, բայց այսօր այն կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ՝ Իրանի քաղաքականությունն այնպիսին է, որ իրենց համար ցանկալի է Հրվ. Կովկասում ունենալ դաշնակիցներ, Վրաստանի դեպքում դա այնքան էլ իրատեսական չէ, մնում են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանում կրոնական գործիչներին շատ լուրջ հետապնդումների  են արժանացնում, իրանական ազդեցության տարածման փորձերը՝ ևս խոչըդնոտներով են ուղեկցվում։ Բացի այդ՝ պատերազմից հետո Ադրբեջանը լիովին հակաիրանական երկրի է վերածվել, նախկինում՝ թողարկված, իսկ այժմ՝ բացահայտ կերպով դա արտահայտում է։  Նույն Իսրայելի ու Թուրքիայի հետ համագործակցությունը, Իրանի հասցեին տարվող այդ մեծ  հակաիրանական քարոզչությունը Թեհրանում տեսնում են, և բնականաբար այս պայմաններում Իրանի համար հուսալի դաշնակից է մնում Հայաստանը։

Միաժամանակ  սա չի նշանակում, որ Իրանն, օրինակ, չի կարևորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Փորձելու են Ադրբեջանի հետ  հարաբերությունները զարգացնել կամ գոնե այս լարվածությունը թուլացնել, վերադառնալ մի այնպիսի կետի, որտեղից  հնարավոր կլինի համագործակցությունը նորմալ հունով շարունակել։ Պաշտոնապես Իրանը գոնե փորձում է հասնել դրան։

-Թելեգրամյան որոշ ալիքներ հակառակն են գրում՝ առ այն, որ այս օրերին միմյանց համար խոչընդոտներ են առաջացնում,  մասնավորապես՝ Ադրբեջանը խոչընդոտում է իրանական բեռների տեղափոխմանը Ռուսաստանի տարածքով և հակառակը՝ Իրանը խոչընդոտում է Ադրբեջանի և Նախիջևանի կապին։ Այս իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Այս խնդիրները եղել են նաև նախկինում։ Խոսքը մասնավորապես Իրան-Ադրբեջան կապի մասին է։ Երկու-երեք տարի առաջվանից գոյություն ուներ շատ մեծ խնդիր։ Իրանական բեռնատարների հերթեր էին գոյանում Ադրբեջանի սահմանին։ Այդ բեռնատարների վերջնակետը Ռուսաստանն էր և քանի որ Իրան-Ռուսաստան առևտրի զգալի մասն  իրականացվում է հենց Ադրբեջանի ճանապարհով, այստեղ առաջանում էին խնդիրներ։ Գոյություն ուենցող անցակետերն իրենց ենթակառուցվածքներով չեն բավարարում, որպեսզի այդ բեռնատարները կարողանան պատշաճ կերպով, ըստ ժամանակացույցի ելումուտ իրականացնեն ու հասնեն իրենց նպատակակետին։Իհարկե իրանցիները հենց սկզբից նշում էին, որ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներց ելնելով է ձգձգում, այսինքն՝ բացի օբյեկտիվ պատճառներից, իրանցիները մատնանշում էին նաև դիտավորյալ պատճառները, նշում էին, որ ադրբեջանցիները դա անում են, որպեսզի խոչընդոտեն իրանական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան։ Եվ քանի որ  ապրանքների մեծ մասը միրգ ու բանջարեղեն էր, իրանցիները նշում էին, որ ադրբեջանցիները դիտավորյալ այնպես են անում, որ ապրանքը փչանա և ռուսական շուկայում  իրանականի փոխարեն կարողանան, օրինակ, թուրքական ապրանքներն իրացնել։ Բայց այստեղ կային նաև օբյեկտիվ խնդիրներ՝ օրինակ բեռնափոխադրումների մեծ ծավալներն, անցակետերի հարցը։

Նախիջևանի հետ կապված ինֆորմացիան այժմ շրջանառվում է միայն Ադրբեջանի կողմից և կարող է երկու հանգամանքով պայմանավորված լինել։ Նախ՝  սա հնարավոր է Ադրբեջանի կողմից պարզապես հորինված ինֆորմացիա լինել,օրինակ նշեն, որ Իրանը խնդիրներ է ստեղծում, դրա համար իրենց պետք է «Զանգեզուրի միջանցք» բացել։ Այսինքն՝  պարզապես իրանական երթուղին վատաբանելու փորձ լինել։ Իսկ եթե իրականում կա նման խնդիր, ապա սա կարող ենք համարել իրանական կողմի պատասխան գործողություն՝ ադրբեջանական կողմի գործողություններին։ Այնուամենայնիվ պետք է ֆիքսենք, որ պաշտոնական ինֆորմացիա չկա։ Երկու տարբերակն էլ կարող է լինել՝ թե՛ դիտավորյալ և թե միջանցքի թեզն առաջ տանելու նպատակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում