Monday, 05 06 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Ադրբեջանի ՄԻՊ-ը կալանավայրում տեսակցել է ձերբակալված հայ զինծառայողներին
Փաշինյանը կմեկնի Սոչի
20:20
Մոլդովան և Ուկրաինան Դնեստրի վրայով համատեղ կամուրջ կկառուցեն
20:10
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել կենտրոնակայանը Բրյուսելում
Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել
19:30
Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները
Գայանե Հակոբյանը չպետք է մնա կալանքի տակ. պաշտպան
19:20
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը
Էրդողանը փոխում է կառավարությունը․ ինչ սպասել թուրքական նոր կաբինետից
19:10
Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար
Հայաստանին փրկում է ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքը
Ամփոփելով հետմիջօրեն Վոլոդյա Մուշեղյանի և Սագօ Արեանի հետ
18:50
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 5, 2023
«Հաղթանակ» զբոսայգում կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել
18:45
Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
Ոստիկաննների՝ «տղայական» ռազբորկայի մեջ մտնելը տոտալ անպատժելիության հետևանք է
18:30
Ուլյանովսկում և Սամարայում սիդրով թունավորման զոհերի թիվը հասել է 11-ի
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
18:15
Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP
Պետք է հստակեցվի՝ ինչ ձևաչափով է լինելու Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հանրության ամենօրյա ներքին պատվազրկման հետևանքը
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
17:45
Սենեգալում բախումների հետևանքով կա 16 զոհ, 350-ից ավելի վիրավոր
Չեմ օգտվում ՊՊԾ-ից, եթե ինչ-որ պահի իրենք պահպանում են անվտանգությունս, իրենց որոշումն է․ Աշոտ Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ:

«Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», – նշվում է նամակում:

Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը:

«Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», – գրում է Մհեր Մարգարյանը:

Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում