
Ուկրաինան և Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել 15,6 միլիարդ դոլար (մոտ 14,5 միլիարդ եվրո) ֆինանսավորման նոր փաթեթի շուրջ: Աջակցության ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար, միջոցները պետք է նպաստեն Ուկրաինայի տնտեսության աստիճանական աճին հետպատերազմյան վերականգնման համատեքստում․ ասվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ։