
Մարտի 21-ին, ժամը 16.26-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 86-րդ կմ-ին՝ Ուրցալանջ գյուղի հատվածում, «ՄԱՆ ՏԳԱ 41.480» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
62-ամյա վարորդ Լևիկ Սահակյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։