
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին, պատրաստ է մոտ ապագայում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր, և հայկական կողմին ներկայացրել է խաղաղության պայմանագրի տեքստը՝ վերջին առաջարկություններով և փոփոխություններով»։ .
Ալիևը հավելել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերն այս ուղղությամբ։ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։