Երկրաշարժը մեծ հարված հասցրեց Թուրքիային, որն ազդեց նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով` աղետի հետևանքները խորն են, Թուրքիան միայնակ չի կարող հաղթահարել. «Թուրքիան կապիտալ ներդրումների կարիք ունի, որը կարող է գալ միայն Արևմուտքից: Արևմուտքից Թուրքիայի կախվածությունը մեծանում է: Թուրքիան սկսում է հետևել ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին: Թուրքիան դիստանցավորվում է ՌԴ-ից և դիրքավորվում արևմտյան ուղղությամբ: Չինաստանի վարած քաղաքականության մեջ Թուրքիան ունի համեստ տեղ: Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հանգեցնելու է ոչ թե ՌԴ դերի հզորացման, այլ` Արևմուտքի»: