
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է բարձրագույն ընտրական խորհրդին՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար:
Ինչպես հայտնել են թուրքական հեռուստաալիքները, ԲԸԽ են ժամանել Էրդողանի «Արդարադատության և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները՝ փաստաթղթերը փոխանցելու և գրանցման համար: