Tuesday, 30 05 2023
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան

Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ

Մարտի 17-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս ընթացքում քննարկվում է՝ արդյոք կլինեն արտահերթ, թե հերթական Երևանի ավագանու ընտրությունները։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց որ արտահերթ ընտրություններ, ինչպես 2018-ին եղավ, կլինեն այն դեպքում, եթե ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից չընտրի համայնքի ղեկավար։

«Այսինքն՝ այս պահին, նրա խոսքով, դեռ կա ժամանակ առաջադրելու քաղաքապետի թեկնածու, որը պետք է պարտադիր լինի ավագանու անդամներից մեկը: Չեն կարող ուրիշ մեկին առաջադրել և ընտրել, իսկ եթե այդ ընթացքում չլինի թեկնածու, ապա ավագանու գործողությունների ժամկետը կկրճատվի»,-ասաց Վարդինե Գրիգորյանը:

Նա նկատեց, որ ՏԻՄ-երի դեպքում որոշում ընդունվեց և նախատեսվեց, որ եթե համայնքի ղեկավար չեն ընտրում, կարող են նշանակել ժամանակավոր պաշտոնակատար. «Այսինքն ՏԻՄ-երի մասով նման կարգավորում մտցվեց, բայց դա չի վերաբերում Երևանին, քանի որ Երևանի մասին օրենքն առանձին օրենք է, և դրա մեջ այդ կարգավորումը չկա։ Ստացվում է, որ կամ նոր փոփոխություն կանեն, որը միանգամից ուժի մեջ կմտնի՝ տալով այդ հնարավորությունը, կամ կընտրեն նոր համայնքի ղեկավար ավագանու կազմից, կամ կհամարեն վաղաժամկետ դադարեցված լիազորությունները և արտահերթ ընտրություններ կնշանակեն»:

Վարդինե Գրիգորյանի խոսքով, որպեսզի կառավարությունը նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ, առաջին հերթին նա պետք է կրճատի Ավագանու լիազորությունների ժամկետը. «2018-ին այդպես եղավ, երբ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, երբ չկային թեկնածուներ, կառավարությունը որոշումով կրճատեց ժամկետը և նշանակեց նոր ընտրություններ։ Նույն գործընթացն է։ Քանի դեռ ավագանու լիազորությունները շարունակվում են, ավագանին ինքն է իր կազմից համայնքի ղեկավար ընտրում, իսկ ժամկետի կրճատելը փաստացի նոր արտահերթ ընտրություններ է նշանակում:

Իսկ ժամկետը կրճատելու համար անհրաժեշտ է, որ եթե այս պահից հաշվենք նշված երեք ամիսը, կստացվի, որ այսպիսի որոշում կառավարությունը կարող է կայացնել այս տարվա հունիսի 17-ից ոչ շուտ, իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում»,-հայտարարեց փորձագետը:

Անդրադառնալով պնդումներին, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից առաջ և հետո Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում, Վարդինե Գրիգորյանը նկատեց, որ քանի դեռ ԿԸՀ-ն նրանց չի գրանցել որպես թեկնածու, նրանք ազատ են իրենց գործողություններում, քանի որ իրենք օրենքի տեսանկյունից պատասխանատու անձ չեն. «Սա իմ կարծիքով օրենքի բաց է, պետք է պատասխանատվություն կրեին առնվազն պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք հայտարարում են վերընտրության մտադրության մասին: Մեր օրենսդրության տրամաբանությամբ, քանի դեռ նրանք չեն գրանցվել որպես թեկնածու, իրենք չեն համարվում թեկնածուներ անկախ նրանից, թե որքանով են հայտարարել այդ մասին, այդ դեպքում սահմանափակում իրենց քարոզչության մեջ չկա»:

Նշենք, որ Երևանի մասին օրենքի համաձայն քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում