Tuesday, 30 05 2023
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը

ԵՄ-ում հասկանում են, որ հայ-ադրբեջանական հարցերում Թուրքիան դերակատարություն ունի, բայց նրան չեն տա այն կարգավիճակը, ինչ ուներ ՌԴ-ն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, Բրյուսելում հանդիպել են Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:Թեպետ հանդիպման մանրամասները նշված չեն, բայց ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է սա կապ ունի հայ-ադրբեջանական  բանակցային պրոցեսի հետ։

-Հնարավոր է։Եվրամիությունը հարցին նայում է այս տեսակետից՝ Թուրքիան ինչքան մերձենա Եվրամիությանը, այնքան ավելի քիչ ագրեսիվ կդառնա։ Գոյություն ունի «օրենքների ներդաշնակեցում» սկզբունքը։ Եթե դու ուզում ես անդամակցել Եվրամիությանը, ապա քո երկրում գործող օրենքները պետք է ներդաշնակ լինեն Եվրամիության  օրենքների հետ։

Դուք գիտեք, որ Թուրքիայում մայիսի 14-ին սպասվում են ընտրություններ և մեծ հարց է՝ Էրդողանը կհաղթի՞։Ստացված տեղեկությունները հուշում են, որ Էրդողանը միևնույն է՝ չի հաղթելու։ Կարծես ինքն էլ է համակերպվել այդ մտքի հետ, ինչքան գրպանային կուսակցություններ կան՝ նրանց է հրավիրում, երկուսն արդեն  մերժել են իրեն։

-Հնարավոր է չհաղթի, բայց արդյոք կզիջի իշխանությունը։

-Չի կարող չզիջել։ «New York Times»-ը,  «Bloomberg»-ը «BBC»-ն, եվրոպական, գերմանական թերթերը  «Indipendent»-ը վերլուծականներ են հրապարակում, որ Էրդողանը չի հաղթելու։ Չեմ կարծում, թե հենց այնպես հրապարակումներ անեն։ Ճիշտ է՝ հարցախույզերում ընդդիմության տվյալներով իրենց ձայնը 60 տոկոսի է հասնում, Էրդողանի և իր կուսակցությանը՝ 30, մի 10 տոկոս էլ չկողմնորոշվածներ են կամ քրդամետ կուսակցությանը ձայն տվողները։

Էրդողանի անցկացրած հարցախույզերում էլ իրենք են առաջինը։Առհասարակ հարցախույզերը երկու հատ են անցկացնում․ մեկը՝ հասարակական կարծիք ձևավորելու և ստեղծելու պատրանք, թե իրենք շատ առաջ են հակառակորդից, մյուսն էլ՝ իրական պատկերն իմանալու համար։Իրական պատկերի հարցախույզերը դեռ չեն հրապարակվում։ Սակայն հիմա էլ կան այն տպավորությունները, որ Էրդողանը հաղթելու շանս չունի, այս երկրաշարժի հետ կապված էլ՝ ամբողջությամբ խայտառակվեց։ 60 ժամ հետո նոր օգնության են գնացել՝ փրկարարական ջոկատն ու բանակը։ Տեխնիկան վառելիք չուներ, մարդիկ գեներատորները բերել էին, բայց վառելիք չկար։ Ի՞նչ է նշանակում՝ 78 ժամ հետո միջամտել ու անամոթաբար ասել՝ առաջին իսկ օրն այնտեղ էին։ Բացի այդ՝ կան տեղեկություններ, որ եկել են կամավորական ջոկատներ, բայց նրանց չեն թողել, որ փրկարարարական աշխատանքներ կատարեն։ Եղել են դեպքեր, որ օրինակ, Անկարայի քաղաքապետարանի փրկարարարական ջոկատը հասել է որոնման արդյունքում մեկին, փոքրիկ միջացնք փորել, որ հասնեն նրան, հենց այդ պահին պետական փրկրարարական ջոկատը գալիս այդ մարդկանց հանում, ուրիշ տեղ ուղարկում ու իրենք են հանում փրկվածին։ Հեռուստատեսություններն էլ իրենց են նկարում։ Տպավորություն են ստեղծում, թե իբր իրենք են արել։

-Տոյվո Կլաարն ակտիվ է  հայ-ադրբեջանական հարցերով, կարծում եք Չավուշօղլուի հանդիպումն այդ ենթատեքստն ունի՞։ Գուցե ԵՄ-ում մտածում են, որ առանց Թուրքիայի կարգավորում հնարավոր չի՞ լինի։

-Գուցե  ուզում են ասել, որ Թուրքիան էլ դեր կունենա, բայց այն դերը, ինչ Պուտինին էր հատկացված, իրեն չեն հատկացնի։ Բացի այդ՝ վերջնական խոսքն, այնուամենայնիվ պատկանում է եռանախագահող երկրներից երկուսին՝ Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային։ Հնարավոր է՝ նաև քաղաքավարության, սիրաշահելու համար ասած լինի։ Օրինակ՝ Թուրքիան չի առարկում Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ Շվեդիայի պարագայում շարունակում է առարկել։ Շվեդիան այդ հարցում առանձնապես անհանգստացած չէ, բայց ԵՄ-ում ջանքեր գործադրում են։

Մեր խնդիրը, սակայն, այս ամենի մեջ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է։ Մեր տարածքային ամբողջականությունն էլ վերականգնված չէ, գերիներն էլ ազատված չեն, մերոնք գնում են հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսեն։ Սա Պուտինի նախաձեռնությունն է և ոչ Թուրքիայի, բայց ամեն դեպքում՝ մարդ  մի քիչ ազգային ինքնասիրություն կունենա։ Մեր ինքնիշխան տարածքը զիջել ենք, մեկ է՝ գերիներին չեն տալիս, դեռ Սյունիքին ու Երևանին են հավակնում։ Ի՞նչ հաշտության պայմանագիր այդ երկրի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում