Ռուս-ադրբեջանական օպերացիայի հերթական փուլն է․ փորձ է արվում «Լավրովի պլանը» ամբողջությամբ իրականություն դարձնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով՝ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է Արցախի միջոցով ճնշել Հայաստանին․ «Ռուս-ադրբեջանական հերթական օպերացիան է, Հայաստանը չպետք է տրվի սադրանքներին ու քայլ անի դեպի Մոսկվա: ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ քայլեր ունի անելու» Ըստ Խուրշուդյանի՝ Արևմուտքի համար Պուտինի հարցերը լուծելուց հետո հաջորդը Ալիևն է լինելու: