
Հունգարիայի իշխանություններն արգելափակել են Եվրամիության համատեղ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Ուկրաինայում ենթադրյալ հանցագործությունների համար կալանավորման միջազգային սանկցիա է տրվել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հունգարիայի մերժման պատճառով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է եկել առանձին հայտարարությամբ, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովա կալանավորման վերաբերյալ: