Tuesday, 30 05 2023
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com

Բլինքենի գրառումն ու Ադրբեջանի պատերազմական պրոպագանդան

Ադրբեջանի քարոզչամեքենայի գլխագրերում հայտնվում են արդեն «մտքեր» այն մասին, թե Հայաստանը սկսում է նոր պատերազմ Ադրբեջանի դեմ: Իհարկե դրանց ներքո տեղեկությունը ընդամենն այն մասին է, որ Հայաստանի զինուժը իբրև թե խախտել է հրադադարն ու կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց մատուցման տոնայնությունը ինքնին պահանջում է ուշադրություն ու աչալրջություն: Այն, որ իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին ադրբեջանական տեղեկությունները միտված են Բաքվի՝ կամ ռազմական շանտաժի քաղաքականությունը սպասարկելուն, կամ որևէ ռազմական սադրանքի այսպես ասած «ալիբի ստեղծելուն, նորություն չէ, բայց, երբ պրոպագանդան սկսում է այդ ապատեղեկությունները մատուցել արդեն այնպիսի գլխագրերով, որտեղ Հայաստանին վերագրվում է ոչ թե հրադադարի խախտում, այլ արդեն «նոր պատերազմ», սա արդեն թերևս այլ աստիճան ու այլ կատեգորիա է: Այդ ֆոնին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Բլինքենին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի ագրեսիվացող հռետորաբանության առնչությամբ:

Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը գրառում է արել Թվիթերում, որտեղ նշում է, որ վերահաստատել է կայուն խաղաղության հասնելու հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու ԱՄՆ հանձնառությունը: «Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն» է, գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարը: Դա բավականին բազմիմաստ է հնչում, հատկապես նկատի ունենալով, որ նրա և Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցի առնչությամբ տարածած հայտարարությունում, Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը նշել է, որ պետքարտուղար Բլինքենը «շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»: Ի՞նչ քայլերի մասին է խոսքն ու արդյո՞ք առաջիկայում պետքարտուղարը նույնպիսի կոչ կանի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին, որն իր պրոպագանդայի միջոցով կարծես թե սկսում է «հասարակությանը պատերազմի պատրաստելու» մի գործընթաց:

Խաղաղության ճանապարհը իհարկե դիվանագիտությունն է, բայց ամբողջ հարցն այն է, թե ով կամ ովքե՞ր են շահագրգռված քայլել հենց դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե պատերազմի, ուժի, և այդ ճանապարհով քայլողներին կոնկրետ ինչ գին ու պատասխանատվություն է սպասում: Այլապես, բավականին տարօրինակ ու տարակուսելի է, որ, ուկրաինական ուղղությամբ օրինակ պատերազմի ճաապարհով «քայլած» Ռուսաստանի հանդեպ պատասխանատվության մեխանիզմը աշխատեց աներկբա, այդ թվում կանխավ ազդարարումով՝ որ աշխատելու է անկասելի, իսկ ահա պատերազմի ճանապարհից այդպես էլ ըստ էության դուրս չեկող Ադրբեջանի առնչությամբ գործնականում չկա ոչինչ: Իրավիճակը իհարկե քաղաքական շահերի և մոտիվների համատեքստում հասկանալի է բավականաչափ, բայց տվյալ պարագայում խնդիրն այն է, որ դիվանագիտությամբ խաղաղության հասնելու մասին որևէ հայտարարություն որևէ ուժային կենտրոնի չի ազատի Կովկասում բռնության ծավալման որևէ նոր ալիքից, որի պատասխանատուն լինելու է թե Ադրբեջանը, թե նրանք, ովքեր կարող էին, ունեին նրա ձեռքը բռնելու բավարար ներուժ  և լծակ, սակայն գործնականում առաջնորդվեցին նրա ձեռքով սեփական հարցեր լուծելու տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում