Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման բացարձակ անտեսումն ապացույցն է նրա, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի:
«Լաչինի միջանցքը շրջափակված է արդեն 100 օր: Սա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման բացարձակ անտեսում է նշանակում: Ադրբեջանի անօրինական գոծողություններն ապացուցում են միջազգային հանրության նպատակաուղղված, անհապաղ և հասցեական գործողությունների անհրաժեշտությունը»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը հրապարակվել է փետրվարի 22-ին, ըստ որի՝ պետք է ձեռնարկվի բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Այս որոշման պահանջի իրագործումը Ադրբեջանը մինչ օրս չի իրականացրել: