Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դաշնակիցներ չունի. Ալիևի կոշտ պահանջը կապված է Երևանի խուսափելու հետ

«Առաջին լրատվական»- զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։

-Պարոն Հարությունով, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր, ապա պետք է պաշտոնապես ճանաչի Ղարաբաղն Ադրբեջանի մաս և իրենց պայմաններով սահմանազատման աշխատանքներ սկսի։ Այս կոշտ հռետորաբանությունն ի՞նչ նպատակ ունի, արդյոք նոր պրոցեսների հետ գործ ունենք։

Այս շեշտադրումները նոր չեն, իրենք մինչև  այս էլ՝ մոտավորապես նույն բաներն էին ասում, պարզապես գուցե այստեղ ավելի հստակ է ասվել, որ իրենք չեն բավարարվի միայն փոխադարձ տարածքային ամբողջականություն ճանաչելով, իրենք պահանջում են ավելի կոշտ ու հստակ ձևակերպում Ղարաբաղի հետ կապված, որոնք նաև պայմանագրի մեջ ֆիքսված կլինեն։ Մինչև հիմա Փաշինյանը՝ նաև ներքաղաքական պատճառներով չի գնացել դրան և դա պատճառներից մեկն է, թե ինչու է այժմ պրոցեսը կանգնած, լարվածությունն էլ մեծացել է։

Ինչ վերաբերում է այդ տարբերակից ինչ-որ ձևով խուսափելուն, ապա եթե ես նշեմ, որ տարբերակ կա կամ չկա, կստացվի, որ ինչ-որ ձևով քարոզչություն եմ անում տարբերակներից մեկի ուղղությամբ։ Իրականում Երևանն այժմ փորձում է ժամանակը մի փոքր ձգել, ենթադրվում է, որ գուցե սպասում է, որ ապագայում ավելի բարենպաստ իրավիճակներ լինեն, նաև՝ մի փոքր կայունացնել իրավիճակն անվտանգային առումով։ Այսինքն՝ փորձ է արվում ինչ-որ ձևով դիվերսիֆիկացնել անվտանգային  միջավայրը, արևմուտքին էլ ինչ-որ ձևով ներառել։ Բայց  թե ինչքանով դա արդյունավետ կլինի ու կբերի խնդիրների լուծման՝ բարդ է ասել։ Շատ բան կախված է նրանից, թե ճնշումը, որը կգործադրվի Հայաստանի վրա՝ ինչ բնույթ կկրի։

Այստեղ նաև մեծ նշանակություն ունեն  որոշ պրոցեսներ Թուրքիայի հետ կապված, այնտեղ տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շատ կոշտ ռազմական բնույթի ճնշում առանց  Թուրքիայի՝ առնվազն դիվանագիտական աջակցության, չի կարող գործադրել։ Գոնե պետք է Թուրքիայում կայուն վիճակ լինի, որ իրենք հանգիստ իմանան, որ այդ աջակցությունը կա։Այստեղ իհարկե այլ տարբերակներ էլ կան, այսինքն ամենևին այնպես չէ, որ այն շրջանում, երբ ընտրություններ են, Թուրքիան պասիվ կլինի։ Հակառակը՝ որոշ գործողություններ կարող են նպաստել ձայների աճին, այսինքն՝ ավելի ագրեսիվ քաղաքականությունը կարող է ձեռնտու լինի Թուրքիային։ Այնպես որ բարդ է ասել, թե ինչպես կզարգնան իրադարձությունները։ Շատ բան կախված է ընդհանուր իրավիճակից, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից, ուկրաինական հակամարտությունից, և ինչպես նշեցի՝ ճնշման բնույթից։ Մի բան հստակ է՝ Ադրբեջանի կողմից ճնշումը կշարունակվի։ Վերջին  հայտարարությամբ իրենք պարզապես ֆիքսեցին, որ իրենց պահանջները փոփոխության ենթակա չեն։

Հայաստանն ունի՞ դաշնակիցներ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չճանաչելու հետ կապված։ Կա՞ արդյոք պետություն, կազմակերպություն, որը մեզ կաջակցի այս հարցում, թե՞ դրա շուրջ կա միջազգային կոնսենսուս։

-Դա ամենաբարդ կողմերից մեկն է։ Համաշխարհային գրեթե բոլոր ուժային կենտրոնները կողմ են, որպեսզի տարածաշրջանը դառնա «թափանցիկ» կոմունիկացիոն առումով՝ այսինքն հնարավորինս ակտիվ կոմունիկացիոն ծրագրեր իրականացվեն՝ տարբեր ուղղություններով։ Դա ամենամեծ խնդիրներից մեկն է։ Եթե մենք Հայաստանի համար դրական տարբերակ ենք համարում ժամանակի ձգումը, ապա այնպես չէ, որ դրանից հետո այլ տարբերակ է դիտարկվելու։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հայաստանը չունի աջակիցներ՝ փաստացի այդպես է։ Հայաստանի դիրքորոշմանն աջակցող երկիր չկա։ Իսկ այն աջակցությունը, որը Երևանը ստանում է, ավելի շատ կրում է այնպիսի բնույթ, որ Ադրբեջանին զսպեն ծայրահեղական,  մաքսիմալիստական մոտեցումներ կիրառելուց, բայց ոչ նրան, որ ինչ-որ մեկն աջակցում է Հայաստանի դիրքորոշմանը։

Չնայած Ռուսաստանի ու արևմուտքի միջև շատ ուժեղ հակասություններին, դիրքորոշումներն այդ մասով շատ չեն տարբերվում։ Այսինքն՝ Հայաստանին նաև շատ դժվար է լինելու այդ հակասությունների վրա ինչ-որ ձև խաղալ։ Իրավիճակը բարդ է։ Իսկ այն, որ Հայաստանը միջազգային առումով ինչ-որ տեղ մեկուսացված է, դա նոր բան չէ։ Փաստացի 2020 թվականից այդ վիճակը կա։ Ադրբեջանին որոշակի զսպելու փորձեր կան, բայց ոչ ավել։

Ձեր կարծիքով՝ այս իրավիճակը կարո՞ղ է դառնալ Երևանի ու Ստեփանակերտի միջև լուրջ հակասության առիթ։ Այսինքն՝ փաստացի բանակցող Երևանը համաձայնի այս տարբերակին, որը Ստեփանակերտը հայտարարում է «կարմիր գիծ»։

-Փաստացի այդ իրավիճակն արդեն կա։ Եթե հիշենք վերջին մի քանի ամիսների փոխադարձ հայտարարությունները, դրանք  խոսում են այն մասին, որ Ստեփանակերտում ինչ-որ դժգոհություն կա։ Ֆորմալ առումով փորձ է արվում այդ հակասությունների նշանակությունը նվազեցնել, երբ Արցախի նախագահն ասում է, որ անընդհատ կապի մեջ է հայկական կողմի հետ։ Սակայն հասկանալի է, որ եթե Երևանը գնա շատ հստակ ձևակերպումների, որոնք կլինեն ավելին, քան փոխադարձ  տարածքային ամբողջականության ճանաչումը, Ստեփանակերտից դրական արձագանք չի լինի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում