
Հնդկաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կծախսի մոտ 12 միլիարդ դոլար՝ երկրում ամենամեծ միջազգային օդային երթևեկության հանգույցներից մեկը ստեղծելու համար․ հայտնում է Bloomberg-ը։
Մասնավորը կներդնի մոտ 9 մլրդ դոլար, իսկ Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը՝ մոտ 3 մլրդ։
Հնդկաստանում օդային ճանապարհորդությունների շուկան ավելի արագ է աճում, քան այլ երկրներում։ Boeing-ը կանխատեսում է տարեկան 7% աճ 2022-41թթ․՝ Չինաստանի 4,9%-ի համեմատ։ «Տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումն անհրաժեշտ պայման է արևմտյան կորպորացիաներին ներգրավելու համար, որոնք բիզնեսները տեղափոխում են Չինաստանից»,- նշում է գործակալությունը։