Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Իրավական առումով Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված խնդիր չկա, կա քաղաքական խնդիր

Մարտի 17-Ին Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել։ Դատարանի պնդմամբ՝ Պուտինը պատասխանատու է ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ Ուկրաինայից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման համար, իսկ հանցագործությունները կատարվել են Ուկրաինայում առնվազն 2022 թվականի փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումը:

Պուտինի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից հետո Հռոմի ստատուտը վավերացնելու խնդիրներ են առաջացել Երևանում, բայց որևէ դեպքում չպիտի հրաժարվենք վավերացումից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ ՍԴ-ում Հռոմի ստատուտի քննարկմանն ու Հայաստանի կողմից վավերացմանը՝ նշելով, որ ՀՀ-ն այդ համաձայնագրի վավերացումը սկսել է երկու-երեք ամիս առաջ՝ մինչև Հաագայի դատարանի որոշումը։

«Հիմա անհրաժեշտություն առաջանալու խնդիր չկա, մենք շուտ ենք սկսել այս գործընթացը, մինչև Հաագայի դատարանի այս որոշումը։ ՀՀ-ն մարդիկ ունի, ՀՀ-ին պետք է այս որոշումը, այս համաձայնագրին միանալը։ Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի»,-ասաց նա։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրավական որևէ խնդիր չի կարող առաջանալ։ «Սա մաքուր քաղաքական հարց է, իրավական որևէ խոչընդոտ չեմ տեսնում սրա մեջ»։

Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանն իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես Հռոմի ստատուտը ուղիղ արգելում է որևէ վերապահում, բայց եթե անգամ չարգելեր, այստեղ որևէ իրավական խնդիր չկա։ Կոնկրետ Հռոմի ստատուտի հետ կապված ընդհանուր առմամբ Վիեննայի պայմանագիրը թույլատրում է վերապահում, բայց և մի այսպիսի դրույթ էլ ունի, որ վերապահումը չի կարող հակասել միջազգային պայմանագրերի նպատակին և առարկային։

«Տվյալ պարագայում նման վերապահում անելը պարզապես կհակասի Հռոմի ստատուտի նպատակներին և առարկային, իսկ նպատակն ու առարկան տվյալ դեպքում վերաբերում են միջազգային որոշակի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետախուզմանը, ձերբակալմանը և նրանց նկատմամբ արդարադատության իրականացմանը, հետևաբար, անձնավորված նման վերապահում պարզապես հնարավոր չէ անել առանց Հռոմի ստատուտը խախտելու: Հռոմի ստատուտն էլ որևէ կառուցակարգ որպես այդպիսին չի նախատեսում, որը կարող է համահունչ լինել նման կարգի վերապահմանը, այսինքն՝ անձնավորված որևէ անձի չբռնելուն կամ որևէ անձի միջազգային քրեական հետապնդմանը չմասնակցելուն.,-ընդգծեց Խալաթյանը:

Հարցին, թե ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ կարո՞ղ են լինել այս առումով, նա արձագանքեց. «Բնականաբար, Ռուսաստանի կողմից կլինեն ճնշումներ Հայաստանի վրա, և դա իհարկե միջազգային քաղաքականության հարց է: ՌԴ-ն կցանկանա ունենալ որոշակի խաղաղ նավահանգիստ երկրներ, որոնց վրա միջազգային յուրիսդիկցիան չի տարածվում և հնարավոր է պարզապես թաքնվել այդ երկրներում։ Օրինակ, թե բոլշևիկների, թե հիտլերականների համար ժամանակին նման երկրներ էին Լատինական Ամերիկայի երկրները, հետևաբար նման կարգավիճակով նրանք կուզեն ունենալ դաշնակից երկրներ, որոնք կկարողանան ապաստան տրամադրել հնարավոր միջազգային քրեական հետապնդումներից Ռուսաստանի ներկայիս քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում