Tuesday, 30 05 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ

Ով է Բելգիայում դստերը սպանած հայը. Բացառիկ մանրամասներ

Բելգիայի Մուսկրոն քաղաքում հայ տղամարդը՝ Գրիգոր Մարգարյանը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա փաստաբան դստերը՝ Դանիելային, որը, գիտակցության չգալով, մահացել է: Հարևանները բելգիական լրատվամիջոցներին պատմել են, որ Մարգարյանների տանը իսկական ողբերգություն է տեղի ունեցել. իրենք ականատես են եղել ոստիկանության և շտապօգնության մեքենաների ժամանմանը: Գրիգոր Մարգարյանը Գինեսի ռեկորդակիր է։

Գրիգոր Մարգարյանի հայրը՝ Ֆուրման Մարգարյանը, գյուղսովետի նախագահն է եղել 70-ականներին, ապա երկար տարիներ աշխատել է Թալինի սպորտկոմիտեի նախագահ, եղել է հայտնի մարզիկ, իսկ հորեղբայրը զոհված ազատամարտիկ Մերուժան Մարգարյանն է:

Ընտանիքի մտերիմները «Առաջին լրատվական»-ին պատմեցին, որ բացառիկ ունակություններ է ունեցել Գրիգորը. գնդակը գլխի վրա պահած վազում էր, քայլում,  վազքուղիներ էր հաղթահարում: Սկզբում Թալինում են բնակվել, հետո եկել են Աշնակ: Գրիգորի քույրը ՌԴ-ում է ապրում, եղբայրն էր Թալինում էր ապրել, մի քանի տարի առաջ մահացել է:

Մեզ պատմեցին, որ վերջին երկու տարիներին Գրիգորը ուներ առողջական, հոգեկան խնդիրներ: Հայր ու դուստր ապրել են միասին: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա դուստրը՝ Դանիելան, ընկեր է ունեցել, որի հետ է ցանկացել ապրել, ինչը հորը դուր չի եկել։ Համայնքից մեզ պատմեցին, որ հայրը չի ընդունել դստեր այդ քայլը, և վիճաբանության արդյունքում աղջկան դանակահարել է:

Բելգիայի հայ համայնքի ղեկավար Կարեն Թադևոսյանը էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ լուրը կարդացել են բելգիական լրատվամիջոցներով, անակնկալի են եկել, մինչև այդ չեն ճանաչել նրանց։ Այս պահին էլ որևէ տեղեկատվություն համայնքի ղեկավարին հայտնի չէ։

Նշենք, որ Մարգարյանների գերդաստանից ոչ ոք չի մնացել Աշնակում, բոլորն արտագաղթել են Եվրոպա կամ ՌԴ:

Բելգիական լրատվամիջոցները գրում են, որ  կիրակի առավոտյան կասկածյալը՝ 54-ամյա հայազգի Գրիգոր Մարգարյանը, բերման է ենթարկվել հետաքննիչ դատարան։ Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Նույն օրը երեկոյան դիահերձումը է տեղի ունեցել, պարզվել է՝ Դանիելա Մարգարյանին մի քանի անգամ դանակահարել են բութ առարկաներով։

«Այժմ հանգստությունը վերադարձել է թաղամաս։ Դռան վրա կնիքները թողնելը որպես դրամայի միակ հետքը, որը տեղի ունեցավ այս ուրբաթ քաղաքում»,-գրում է բելգիական պարբերականը։

Հարևանները  լրատվամիջոցի հետ զրույցում նշել են, որ զուսպ ընտանիք էին. «Մենք նրանց լավ չէինք ճանաչում,  բայց շատ զուսպ մարդիկ էին։ Նրանց ժամանակ առ ժամանակ տեսնում էին իրենց շան հետ զբոսնելիս՝ կա՛մ հոր, կա՛մ դստեր: Բայց մենք երբեք ոչինչ չենք լսել… Ցավալի է, սարսափելի՛», – ընդգծել են հարևանները:

Պարբերականը գրում է, որ ներկայում այս ողբերգության հանգամանքները դեռևս անհայտ են. «Ոչ ոք չի հասկանում, թե ինչ կարող էր լինել այս տանը։ Տարիներ շարունակ բնակություն հաստատելով այստեղ՝ ընտանիքը բավականին զուսպ էր»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում