ԱՄՆ Եվրոպայի և Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հրաժարական է տվել։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը նշել է, որ Դոնֆրիդը պաշտոնավարում է վերջին 18 ամիսների ընթացքում և մարտի վերջին կավարտի իր աշխատանքը Պետքարտուղարությունում։
«Կարենը հմտորեն կառավարում էր մեր հարաբերությունները շատ կարևոր դաշնակիցների և գործընկերների հետ այն ժամանակ, երբ Կրեմլի ագրեսիան սպառնում էր տասնամյակների խաղաղությանը և բարգավաճմանը», – ասել է պետքարտուղարը։