Հայաստանը ակամա դարձել է կռվախնձոր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանը չի կարծում, որ մեզ փորձում են քաշել տարբեր կողմեր. «ԱՄՆ-ն և ԵՄ-ն անում են այն, ինչ կարող են` բացառելու լարվածությունն ու ռազմական էսկալացիան: Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոնտրաստը շատ մեծ է: ՀՀ իշխանությունը համոզվել է` անվտանգության միակ երաշխիքը, որ կարող ենք ստանալ դա Արևմուտքն է: Եթե ՀՀ-ն ՌԴ ճնշումների ներքո հրաժարվի Արևմուտքի հնարավոր աջակցությունից, անվտանգային առումով ավելի խոցելի կդառնանք: Ադրբեջանն ու ՌԴ-ն սահմանին կուտակումներով կփորձեն ստեղծել իրավիճակ, որ հարմար պահին «որսան»»: